Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:21 06-05-2024

ՔՊ-ականներն արդեն ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան

«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի Երևան քաղաքացիների քայլերթն առաջնորդող Բագրատ Սրբազանը։ Պատասխանելով եկեղեցու՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին հնչած հայտարարություններին, Սրբազանն արձագանքեց՝ իսկ մեր երկրում կա՞ քաղաքականություն։

«Մեր երկրում չկա քաղաքականություն, կա քմահաճույքներով, պարտադրանքներով , այլ մեթոդներով գործող մի կառուցվածք երևի»,-ասաց նա։

Տավուշի թեմի առաջանորդի խոսքով, այս երթը և գույն չունի, և միաժամանակ բազմագույն է. «Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են…գնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։ Սա հայ մարդու լինելության, գոյության մասին է, ստի պարտության, ճշմարտության հաղթանակի մասին է։

Մենք ստով կերակրված ժողովուրդ ենք, թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք։ Այսօր տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ խոսել, դրա պատասխանատվությունն ո՞ւմ վրա է։ Համացանց մտեք, այսօր մարդկանց զրկել են իրենց տեսքով, ինքնուրույն նկարագրով արտահայտվելուց, դարձրել են կեղծ, զուտ գրող, փողով գրողներ։ Սա է իրականությունը։ Սա մեզ հարի՞ր է, պե՞տք է։ Ոչ։ Սիրելի ժողովուրդ, սա ձերն է, եկեք, միացեք։ Այս շարժման հիմնական առանցքը դա է։

Մենք ասում ենք, որ սա (սահմանազատում-խմբ.) ապօրինի, հակաօրինական գործընթաց է, պետք է դադարեցվի։ Չորս տարի առաջ եմ ասել՝ չի կարող լինել այդպիսի բան, որ մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ, վճիռներ կայացնեն։ Էն ժամանակ էլ ասեցին՝ քաղաքականություն-մաղաքականություն։ Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը, դուք չեք կարողանում, դրա համար էլ մենք ենք խառնվում։ Սա իմ երկիրն է, իմ հայրենիքն է, իմ ընկերների, իմ եղբայրների, ես կուսակից ընկեր ունեմ, որին հուղարկավորել եմ այս հայրենիքի համար։

Սա է իրականությունը, կամ պետք է ունենանք պետություն, որը գլուխը բարձր ապրում է՝ բոլոր տառապանքներով, դժվարություններով՝ հաղթանակի միտված, կամ էլ պետք է վերանանք գնանք»,-ասաց նա։

Արքեպիսկոպոսը նաև նշեց, որ այս օրերին ՔՊ-ից ուղերձներ են ստանում. «Իրենք մնացին փողոցում, փողոցից չհասան տուն, չհասկացան, թե իրենք ով են, որտեղ են գտնվում, մնացին թքելով, չհասկացան, թե իրենց գործունեության հետևանքով մարդկանց կյանքը ինչ աղետների է մատնվում, հայհոյանքով մնացին, ականջ կտրող, լեզու կտրող մնացին։ Փետուրներով վեր են կենում, ամբիոնից խոսում են, հետո գնում են խմելու ժամանակ իրար պատմում են։ Լրիվ ինֆորմացիները մեզ հասնում է հենց իրենց միջից։

Ասեմ ձեզ, որ իրենց «Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան անդամները, որոնց ողջունում եմ, արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ։ Սա էլ իրենց պատգամ, թող հիմա մտածեն դրա մասին։ Սրա մասին չէի ուզում ասել, տղեք, չվախենաք, ոչինչ»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան