Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 10:50 06-05-2024

Ո՞վ է Հայաստանի ամենախայտառակ պաշտոնյան. հարցում      

ԱԺ պատգամավորների և նախարարների մի մասը ժողովրդականություն չեն վայելում, կարծես՝ միտումնավոր վատ օրինակ են ծառայում քաղաքացիներին, վիրավորում քաղաքական մրցակիցներին, ժողովրդին բաժանում տեսակների, անքաղաքավարի վարք դրսևորում, հակաքաղաքակրթական դիրքորոշում արտահայտում և արժանանում հանրային ծաղրի և հակակրանքի։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով՝ ո՞վ է Հայաստանի ամենախայտառակ պաշտոնյան։

Հարցվածների մեծ մասը չառանձնացրեց որևէ մեկին, նշելով, որ բոլորն էլ խայտառակ են։ «Ներկայիս բոլոր պաշտոնյաներն էլ խայտառակ են»,- ասաց մի քաղաքացի։ Մի մասը տվեցին Նիկոլ Փաշինյանի անունը։ «Մի խոսեցրեք ինձ, խնդրում եմ»,- վրդովված նշեց մի կին։ Մի քաղաքացի էլ նշեց, որ խայտառակ պաշտոնյաներ չկան։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ տարի քաղաքացու վրա թքելուց հետո անպատիժ է մնացել, իսկ նրա մասնակցությամբ խայտառակ միջադեպին անդրադարձել է նաև միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր ամենամյա զեկույցում։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն, անդրադառնալով ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ բռնության դեպքերին, սկանդալային հայտարարություն արեց՝ «Երբ ոստիկանը ֆիզիկական ուժ է կիրառում, ապա դա բռնի ուժ չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ