Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:37 25-04-2024

Պետք է առաջ գնալ. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ։

«Մտավախություններն ամեն տեղ են, եկեք տնից դուրս չգանք։ Հիմա ես ձեզ կարող եմ այնքան սցենարներ ներկայացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ բաները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք բան չենք անում։ Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի»,- կառավարության նիստում ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ բոլոր պրոբլեմներն այն մասին են, որ միշտ ասել են՝ «եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»։

«Ո՞վ կարող է ասել՝ մեր երկրում տնտեսական հարաբերություների քանի՞ տոկոսն է, որ այսօր կարգավորվում է կրիպտոարժույթների դաշտում։ Մենք զբաղված ենք մենակ Քրեական օրենսգիրք, Քրեական դատավարության օրենսգիրք, Դատական օրենսգիրք ուղղություններով, սա ճիշտ մեթոդ չէ»,- ասաց նա։

«Պետք է առաջ գնալ», - հավելեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին