Ներքին 2 տարի առաջ - 17:39 23-04-2024

ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Փաստաթղթում խոսվում է միայն վստահության մթնոլորտի ձևավորումից հետո սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտության մասին, այլ ոչ թե ուժային ճնշումների և սպառնալիքների միջոցով։ Նշվում է, որ անհրաժեշտ է առաջին հերթին, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերը լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ պաշտոնական Բաքուն դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև վերադարձնի հայ ռազմագերիներին։

Նախագծի մեկ այլ կետով էլ նշվում է, որ սահմանազատման ժամանակ ելակետ պետք է լինեն 1993 թվականի սեպտեմբերին ԱՊՀ-ին անդամակցելու պահին Ադրբեջանի փաստացի սահմանները, այսինքն` շփման գիծը, քանի որ ԱՊՀ-ին անդամակցությունը սահմանազատման և սահմանագծման առաջնային հիմքն է։ Ըստ հայտարարության` Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան ուժի կիրառման սպառնալիքով տարածքային զիջումներից։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը