Մամուլ 2 տարի առաջ - 08:48 23-04-2024

Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Վերջինս հանդիպումներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պաշտոնական այցով Հայաստան եկած Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այդպես էլ չայցելեց Ծիծեռնակաբերդ, որը մինչ այս պարտադիր էր գրեթե բոլոր պետական այցերի ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԳՆ՝ պարզելու՝ Ղազախստանի նախագահի այցի շրջանակներում ինչո՞ւ չի նախատեսվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այց եւ հարգանքի տուրքի մատուցում: Հետաքրքրվեցինք՝ հայկական կողմից Ղազախստանի նախագահին արդյոք նման առաջարկ արվե՞լ է, եւ գուցե նա՞ է մերժել:

ՀՀ ԱԳՆ-ից պատասխանեցին, թե Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ. «Պաշտոնական այցերի համար սահմանված արարողակարգային ընթացակարգերին համապատասխան՝ Ղազախստանի նախագահի այցի ընթացքում կայացել են հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ:
Պաշտոնական այցերի ծրագիրը կազմվում է փոխադարձ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով այցի ընդհանուր օրակարգը եւ քննարկվելիք հարցերի շրջանակը»:

Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:

Հիմա, փաստորեն, «իրավիճակ է փոխվել», ու Ծիծեռնակաբերդ այցը այլեւս պարտադիր չէ:

Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների՝ Ցեղասպանությունը եւ դրա զոհերի թիվն ու ինքնությունը կասկածի տակ դնող հայտարարությունները, կարելի է ենթադրել, որ հենց նրանց նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլեւս արարողակարգային պայման չէ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ