Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:30 08-06-2023

Աշխարհը բացահայտենք պետության հաշվին․ պաշտոնական այցերի մշտական «պասաժիրները»

Մեր առաջին դեմքերի ընտանիքի անդամները առաջնորդվում են «որքան կարող ենք շատ քերել պաշտոնից» սկզբունքով։

Մեկ այլ իրավիճակում գուցե այս ամենը աչքի չզարներ, սակայն երբ հիշում ենք ընդդիմադիր Փաշինյանի ճռճռան ելույթները նախկինների, նրանց ընտանիքի անդամների մասին, պատկերը ավելի սյուռ է դառնում։

Այդ նույն Փաշինյանը և նրանց թիմն էին, որ 24-ժամյա ռեժիմով խոսում էին նախկինների ընտանիքի անդամների, հարազատների շքեղ կյանքի, բիզնեսների, աշխատանքների մասին, նկատում, թե ինչ թանկարժեք հագուստ են հագնում, կամ ինչու է ծառայողական մեքենան աշխատանքային ժամին մոլերում։

Ինչևէ, այս ամենը արդեն անցյալում է։ Հասել ենք այնտեղ, որ առաջին դեմքերին իրենց արտասահմանյան այցերի ժամանակ մշտապես ուղեկցում են ընտանիքի անդամները։ Ընդ որում՝ կարևոր չէ՝ այդ ընտանիքի անդամները իրար հետ են ապրում, թե ոչ, առհասարակ ինչքանով է նպատակահարմար պաշտոնական այցին մասնակցելը։

Երեկ վարչապետ Փաշինյանը մեկնել էր Սոչի՝ մասնակցելու ԵՏՄ նիստին, նրան ուղեկցում էր ոչ ավել, ոչ պակաս փոքրիկ Արփին։ Պետք է գոհ լինել, որ հեղափոխության սիմվոլ Չալոն չի ուղեկցում։

Միթե դա երեխայի հետ այցելելու տեղ է, ինչ նպատակով է երեխային տարել, Հայաստանում պահող չկա՞ր, իսկ պաշտոնական այցի ժամանակ երեխային ո՞վ պետք է խնամի, տիրություն անի։ Մայրը՝ Աննա Հակոբյանը, Բրյուսել է մեկնել ինչ-որ ժողովի մասնակցելու համար։ Հետևաբար՝ փոքրիկ Արփիին ոչինչ չէր մնում անել, քան հորը ուղեկցել։

Փաշինյանների ընտանիքից ետ չի մնում նաև ԱԺ նախագահի կինը։ Տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե նրանք բաժանված են, իրար հետ չեն ապրում, բայց փաստորեն պաշտոնական այցերին կինը ուղեկցում է Սիմոնյանին, դե ով բաց կթողներ աշխարհը բացահայտելու հնարավորությունը պետության հաշվին։

Ինչպես ասում են՝ ինքնաթիռը դատարկ թռչում էր, սենյակը ամրագրված էր, ուրիշ ոչ մի ծախս չի մնում անելու։

Հանուն արդարության պետք է նշել, որ նախկին թալանչի իշխանությունների կանայք, երեխաները շատ ավելի համեստ էին և ամեն պատեհ-անպատեհ այցին չէին ուղեկցում իրենց ամուսիններին, ավելին՝ լուսանկարներով ողողում համացանցը։

Ամենից շատ դիտված

19:31 Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն արժանապատվությամբ և նույն հավատով. Մարտուն Գրիգորյան
19:20 ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 6 տուժած
23:46 Շարմազանովը Ռուսաստանում կոչ է արել ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայերին
23:28 Իրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հնարավոր տնտեսական պատերազմին. ԻՀՊԿ
21:52 Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց
16:30 Օրյոլի նահանգապետը բնակիչներին կոչ է արել հաղորդել «ակցենտով» խոսող մարդկանց մասին
23:55 ՀՊԼ․ Սարդարապատը ոչ-ոքի գրանցեց գործող չեմպիոնի հետ խաղում
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:48 Անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյանը՝ ՔԿՀ-ից
23:08 Շարքային զինծառայողի կյանքը պիտի արժեք ունենա հրամանատարական կազմի համար. Ժաննա Ալեքսանյան