Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:30 22-04-2024

Կմիանանք տավուշցիներին, պետք է վռնդենք իշխանությանը․ հարցում

Տավուշում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի շուրջօրյա ցույցերը։ Գյուղացիները և նրանց միացած որոշ քաղաքական նախաձեռնություններ փակել են միջպետական ճանապարհը և իշխանություններից պահանջում են կասեցնել Տավուշի մարզի սահմանակից գյուղերի հանձնման գործընթացը։ Ցուցարարները նաև կոչ են անում քաղաքացիներին Երևանում ևս կազմակերպել նույն պահանջով բողոքի ցույցեր։

Oragir.News-ը հարց է ուղղել երևանցիներին․ «Կմիանա՞ք տավուշցիների ըմբոստությանը»։

Հարցվածների մի մասն ասաց, որ չի միանա տավուշցիների ըմբոստությանը։ Մի մասը դժվարացավ պատասխանել։ Եղան նաև ցույցերին մասնակցելու պատրաստակամություն հայտնողներ։

«Չեմ կարծում, որ ինչ-որ բան հանձնում ենք։ Այնպիսի աշխարհաքաղաքական ժամանակներ ենք ապրում, որ ինչ-որ մի տեղ պիտի գնանք կոմպրոմիսի»,- ասաց մի երիտասարդ։

«Վռնդել է պետք այս իշխանությանը։ Երկիրը կամաց-կամաց հանձնում են»,- վրդովված ասաց մեկ ուրիշ քաղաքացի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հանձնախմբի աշխատանքային 8-րդ հանդիպման ժամանակ ստորագրել են փաստաթուղթ, որով Ադրբեջանին է հանձնվել Տավուշի մարզի սահմանակից որոշ տարածքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի