Ներքին 1 ամիս առաջ - 18:18 02-06-2026

Ձեր անվաճառելի խոսքն ասեք մեր հայրենիքի ազատագրության այս կարևոր փուլում. Բագրատ Սրբազանի կոչը տավուշցիներին

Կալանավայրում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի միջոցով իր կոչն է փոխանցել տավուշցիներին.

«Սիրելի՛ հարազատներ, իմ սիրելի՛ տավուշցիներ,

Սրտի խորքից ողջ սիրով ողջույններ եմ հղում ձեզ մեր պատմության այս վճռորոշ հանգրվանում:

Ես մշտապես ասել եմ, որ դուք հայության ինքնատիպ նկարագիրն եք կրում, և հասել է ժամը նաև ձեր նկարագրին հարազատ, ձեր անվաճառելի խոսքն ասեք մեր հայրենիքի ազատագրության այս կարևոր փուլում ևս:

Դուք տարիներ շարունակ կյանքով վճարել ու վկայել եք` պաշտպանելով մեր երկրի սահմանները, թիկունք լինելով նաև մեր Արցախ աշխարհին:

Դուք կանգնել եք արտաքին թշնամու դեմ, այսօր ժամն է կանգնելու ներքին թշնամու դեմ:

Չեք վախեցել, և ոչ միայն չեք վախեցել, այլ բազուկը հաղթել է ադրբեջանական հրոսակներին, իսկ այսօր ձեր բազուկը կոչված է վերջ դնելու ներքին ադրբեջանական հրոսակին:

Չեմ ուզում երկար գրել, բայց հիշեք` մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն և այդ խոսքը պիտի լինի հաղթական:

Եվ դարձյալ ասում եմ` Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի, և Հայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի:

Անպայման գնացեք ընտրության, և, վստահ եմ, կընտրեք Հայաստանը: Միասին կարող ենք:

Սիրով և աղոթքով, հաղթանակի տեսիլքով`

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին