Հարցում 2 տարի առաջ - 14:30 20-04-2024

Թշնամու ախորժակն ուտելիս է բացվում․ հարցում 

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանը համաձայնել է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը և հանձնել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը։ Մինչև ընդդիմադիր քաղաքական ուժերը և հանրության լայն շերտերը դեմ են այս որոշմանը և պնդում են, որ դրանցից հետո Ադրբեջանը նոր ագրեսիա է սանձազերծելու, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմի անդամները մարդկանց փորձում են վստահեցնել, որ 4 գյուղերը հանձնելով հաջողվել է անվտանգության հստակ երաշխիքներ ստանալ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում՝ քաղաքացիներին ուղղելով հետևյալ հարցը․ «Հավատո՞ւմ եք որ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա»։

Հատկանշական է, որ քաղաքացիների մեծամասնությունը չի հավատում Փաշինյանի խոստացած անվտանգության երաշխիքներին և կարծում է, որ Ադրբեջանը գյուղերի հանձնումից հետո հարձակվելու է Հայաստանի վրա։

«Իհարկե չեմ հավատում, ախորժակն ուտելիս է բացվում։ Ինչքան տվեցինք, այնքան կգնան առաջ։ Կարծում եմ՝ պետք է մի բռունցք դառնանք ու պաշտպանենք մեր հայրենիքը, ինչպես որ եղել ի սկզբանե՝ մենք մեր ուժերով»,- հարցին ի պատասխան ասաց մի կին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ