Ներքին 2 տարի առաջ - 21:24 18-04-2024

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14:30-ի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Մուշեղ Գրիգորյան վարած «Կամազ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Նիկիտա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ վարորդ Ն. Հովհաննիսյանն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Նատալյա Հովհաննիսյանը և 20-ամյա Անուշ Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»