Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 շաբաթ առաջ - 22:07 17-04-2024

Մոսկվան լքում է Արցախը՝ այն վերջնականորեն զիջելով Թուրքիային

Լուրերը, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը կարող է այնտեղից պիտի հեռանալ ժամկետից շուտ՝ մեդիայում շրջանառվում էին դեռևս 2023 թվականի նոյեմբերից։ Տեղեկություններ կային, որ այդ պահի դրությամբ նրանք արդեն պետք է լքեին Արցախը, բայց կարողացան պայմանավորվել Ադրբեջանի հետ՝ զորակազմի կիսով չափ կրճատման պայմանին համաձայնություն տալով։

Սկսած արդեն 2024 թվականից՝ ռուսները փորձում էին պայմանավորվել Բաքվի հետ՝ առաքելությունը շարունակելու համար, բայց ապարդյուն։ Այս ամբողջ ընթացքում նրանց արգելված էր հեռանալ Իվանյանում գտնվող իրենց կենտրոնակայանից՝ առանց ադրբեջանական ուժայինների թույլտվության, որը հաճախ չէր էլ տրվում։ Անգամ ելքը դեպի Հայաստան կատարվում էր Բաքվի թույլտվությամբ։

Ըստ էության՝ նրանք պարզապես գտնվում էին այնտեղ առանց որևէ իրավունքի և կենտրոնատեղիի սահմաններից դուրս էին գալիս միայն Ադրբեջանի կամքով։

Ռուսական զորախումբն ինքնուրույն և ՌԴ պաշտպանության նախարարությունը փորձում էին պայմանավորվել Արցախից տեղահանված առանձին խմբերի հետ, որպեսզի նրանք կազմակերպեն բնակիչներին՝ վերադարձնելով Արցախ գոնե 500-1000 մարդու։ Զարմանալի է, սակայն որոշ «անձնավորություններ» անգամ սկսել էին զբաղվել այդպիսի լոբբինգով, բայց հասկանալի է, որ ոչ ոք կամավոր չէր ցանկանա գնալ ադրբեջանական համակենտրոնացման ճամբար դարձած Արցախ։

Վերջին ժամանակներում ռուս խաղաղապահ զորախմբի առջև դրվել էր խնդիր՝ մինչև ամռան սկիզբը համոզելու ինչ-որ խորհրդանշական թիվ կազմող արցախցիների ընտանիքների՝ վերադառնալ Արցախ, բայց դա էլ, հասկանալի պատճառներով, վեր էր նրանց ուժերից։

Դատելով խաղաղապահների հեռանալու մասին տեսանյութերից, Մոսկվան ընդհանրապես և իր զորախումբը մասնավորապես հասկացել են, որ ոչ մի հնարավորություն չկա շարունակել մնալ Արցախում, և նրանց «երգը երգված է»։ Մոսկվան լքում է Արցախը՝ այն վերջնականորեն զիջելով Թուրքիային, որի զորակազմը, բնականաբար, մնում է այնտեղ, որտեղ ի սկզբանե տեղակայվել էր։
«Ռուսական զորախումբը հեռանում է Ադրբեջանից՝ այդ գործընթացը կազմակերպելով քաղաքակիրթ եղանակով, առանց էքսցեսների։ Մեր երկիրը ցուցադրել է քաղաքական մշակույթի բարձր աստիճան՝ զորախմբի հեռանալուն հասնելով առանց բարձրագոչ խոսույթի, առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման։ Դա Ադրբեջան պետության հզորության և նրա ղեկավարի ռազմավարական մտածելակերպի արդյունքն է», ցնծությամբ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Արցախից Ռուսաստանի դուրս գալը մեզ համար երկու հիմնական բան է նշանակում», գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ նկատի առնելով Արցախի սուբյեկտայնության իսպառ վերացումը և Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերջին «խոչընդոտի» լիկվիդացիան։ «Դա է՛լ ավելի կմեծացնի Սյունիքի խոցելիությունը և միաժամանակ Ադրբեջանի հարձակման թափը: Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ», նշում է փորձագետը։

Այսպիսով, կարելի է ասել, որ Մոսկվայի քաղաքականությունն Անդրկովկասում մտավ փակուղային փուլ, որը, սակայն, դինամիկ իրադարձություններով լեցուն այս դարում ոչ մի միարժեք բան չի կարող նշանակել․․․ Միանգամայն հնարավոր է, որ փակելով այս էջը՝ Անդրկովկասը միայն նախապատրաստվում է նոր՝ վճռորոշ փուլերին, որոնցից Ռուսաստանն անմասն չի մնալու։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
20:35 Ավարտվել է կիրանցեցիների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ այն անարդյունք էր
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
22:36 Հազիվ քաղաք ենք էկել, կոֆե խմենք․ կիրանցեցիները դժգոհ են երևանցիների անտարբերությունից
13:00 էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող․ համացանցը՝ Հովհաննես Դավթյանի մասին
14:00 Ով է շունը. «հեղափոխությանը» մասնակցած Հովհաննես Դավթյանը ստում է