Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 16:30 17-04-2024

Ժողովրդին կոխեց ցեխի մեջն ու տարավ․ հարցում

Հայոց ցեղասպանության զոհերին հաշվառելու ՔՊ-ական նախաձեռնությունը շարունակվում է քննարկվել։ Ոմանք մտավախություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը։

Oragir.News-ը հարց է ուղղել երևանցիներին, թե Ցեղասպանության զոհերին ցուցակագրելով, արդյո՞ք Փաշինյանը փորձում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը։

Հարցվածների մի մասը լավատեսական կարծիք հայտնեց, բացառելով նման զարգացումը։ Որոշ քաղաքացիներ այս նախաձեռնությունը համարեցին ուշացած։ Մի մասը նախաձեռնությունը համարեցին սադրանք։

«Հայ ժողովրդին կոխեց ցեխն ու տարավ»,- վրդովված պատասխանեց հարցվածներից մեկը։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասել է՝ «Ամենակարևորը՝ պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային»։

Նկատենք նաև, որ ապրիլի 16-ին Հաագայի միջազգային քրեական դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումների ժամանակ ելույթ ունեցող Ալիսա ՄաքԴոնալդն, անդրադառնալով Ադրբեջանի կատարած մարդկության դեմ հանցագործություններին, ասաց, որ հայ զոհերի անունները չի տալիս, հարգելով նրանց արժանապատվությունը։

Ենթադրելի է, որ ՔՊ-ական պատգամավորը չի գիտակցել, որ Ցեղասպանության զոհերի անունները հրապարակելով կարող են վիրավորել զոհերի և նրանց հարազատների արժանապատվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ