Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:36 16-04-2024

Եթե Փաշինյանը ուրանա ցեղասպանությունը, ապա պետք է ոտքի կանգնել․ հարցում

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի անվանացանկը կազմելու վերաբերյալ հանրային բուռն քննարկում և կասկածներ է առաջացրել։ Ոմանց կարծիքով՝ այս նախաձեռնությունը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ուրանալ Հայոց ցեղասպանությունը։

Oragir.News-ը հարց է ուղղել երևանցիներին, թե ինչ կանեն, եթե պարզվի, որ Փաշինյանը փորձում է ուրանալ ցեղասպանությունը։

Հարցվածների մի մասը նշեց, որ շատ վատ կլինի, եթե այդպիսի բան անի Նիկոլ Փաշինյանը։ Մի մասն էլ կարծիք հայտնեց, որ պետք է ոտքի կանգնել։

«Կգնդակահարեմ»,-կարճ պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Ոմանք էլ անհնար համարեցին ուրացումը։

«Ով ուրանա, թող քոռանա»,-դիպուկ ասաց մի քաղաքացի։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասել է՝ «Ամենակարևորը՝ պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային»։

Նկատենք նաև, որ ապրիլի 16-ին Հաագայի միջազգային քրեական դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումների ժամանակ ելույթ ունեցող Ալիսա ՄաքԴոնալդը, անդրադառնալով Ադրբեջանի կատարած մարդկության դեմ հանցագործություններին, ասաց, որ հայ զոհերի անունները չի տալիս, հարգելով նրանց արժանապատվությունը։ Այսպիսով միջազգային հեղինակավոր ատյանում հաստատվեց, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունների զոհերի անունները տալը բարոյական նորմերի խախտում է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ