Երևան +19°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 14:23 15-04-2024

ՔՊ-ն Տավուշում զիջումների դեռ չի գնում, որովհետև դա կարող է վտանգել իրենց իշխանությունը

Ազգային ժողովում փակ ֆորմատով քննարկումից իմ տպավորությունն այն է, որ գործող իշխանությունն անգամ այն պարագայում, երբ գիտի որ այս կամ այն քարտեզի, իրավական բազայի հետ կապված Հայաստանը այս կամ այն շրջանում ունեցել է առավելություն, բայց Ադրբեջանը չի ընդունում Հայաստանի համար բարենպաստ քարտեզը կամ իրավական հիմքը, գնում է ադրբեջանական մոտեցումը ընդունելուն։ Սա է իշխանության դիրքորոշումը, մոտեցումը և հեռանկարը։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հարցին, թե Փաշինյանը տավուշյան այցի ընթացքում հայտարարել էր, որ եթե այդ տարածքները չտանք՝ պատերազմ կլինի, արդյո՞ք Ադրբեջանի մոտեցումներում փոփոխություն կա, քանի որ մոտ մեկ ամիս է անցել այդ այցից, բայց, բարեբախտաբար, պատերազմ չկա՝ Աբրահամյանը պատասխանեց, որ ամենավտանգավոր հանգամանքն այստեղ այն է, որ ՀՀ իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի ու ահաբեկման եղանակով։
«Այսինքն, իբր, գնում են մարդկանց հետ խոսելու, իրավիճակ ներկայացնելու, բայց դա այլ կերպ, քան ահաբեկչություն որակել չի կարելի։ Եթե դա լիներ փակ քննարկում՝ հասարակության քիչ մասը կհավատար՝ մտածելով, թե ինչպե՞ս կարելի է գնալ՝ հասնել այնտեղ ու հայտարարել, որ մեր բանակը պատրաստ չէ պատերազմի։ Այսինքն, բանակին նման ծանր հարված հասցնելը այս իշխանության հակապետական դրսևորոման ոչ եզակի դրսևորումներից մեկն է։ Այն մարդիկ, ովքեր առնչվում են բանակին, ովքեր տիրապետում են ԶՈՒ-ին՝ գիտեն, թե ինչ ազդեցություն, ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ նման հարցածը»։

Անդրադառնալով պատերազմին, որ խոստանում էր Փաշինյանը՝ Աբրահամյանն ասաց, որ կարծում է, որ իշխանությունները ծանոթ են այն հարցումներին, որ հրապարակվեցին այդ այցից հետո։ «Ըստ այդմ՝ մեր բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ էր, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների այն տարբերակին, որը առաջ է քաշում իշխանությունը։ Այդ 4 գյուղերի հետ կապված գործընթացը սահմանազատում և սահմանագծում համարել չի կարելի։ Ըստ էության՝ դրանով զբաղվող փոխվարչապետի գրասենյակը ևս համարեց, որ դա սահմանազտում չի լինելու, ուստի այլ բան, քան միակողմանի զիջում, դա չէր կարելի անվանել։
Հիմա իշխանությունը համարում է, որ այդ գործընթացները, որոնք կարող են իրեն ծանր հարված հասցնել իրենց իշխանությանը, դրա համար էլ դա պետք է ձգձգել»։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ իշխանությունները վստահաբար ծանոթ են նաև իրենց մյուս նախաձեռնություններից հետո հասարակության շրջանում առաջացած դժգոհություններին։ «Դրանց մի մասը թվացել է՝ կենցաղային են, տարբեր նշանակություն ունեցող հարցեր են, բայց դրանց նկատմամբ մեր հասարակության ճնշող մեծամանության վերաբերմունքը եղել է ծայրահեղ բացասական։ Կարծում եմ՝ սա է հիմնական խնդիրը, որ իշխանությունը հիմա փորձում է իրավիճակը շտկել ու դաշտ մտցնել կեղծ օրակարգեր»։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է