Երևան +15°
Ներքին Նրանց կարծիքով 2 շաբաթ առաջ - 22:00 13-04-2024

Իշխանությունն էլ, ժողովուրդն էլ չափերը կորցրել են, անկապ են բոլորը․ հարցում

Օրեր առաջ հրապարակվել էր հեղինակավոր Freedom House-ի տարեկան զեկույցը Հայաստանի մասին․ «Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»։

Զեկույցում անդրադարձ է կատարվել ժողովրդավարության մարտահրավերներին, ընդդիմադիր պաշտոնյաների նկտամամբ կիրառվող ճնշումներին, կոռուպցիայի ընկալման համաթիվի լճացմանը, Երևանի ընտրություններում նկատված կոռուպցիոն ռիսկերին և իշխող մեծամասնության կողմից վարչական ռեսուսների կիրառմանը, փաստերով ապացուցելով, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում։

Oragir.News-ը հարցում է իրականացրել Երևանում, քաղաքացիներին ուղղվելով հետևյալ հարցը՝ «Հայաստանը ժողովրդավա՞ր երկիր է»։

Հարցվածների մի մասի կարծիքով՝ Հայաստանը ժողովրդավար չէ, քանի որ Վանաձորում, Ալավերդիում ՏԻՄ մարմիններում իշխանությունը ճնշել է ընդդիմությանն ու իշխանությունը վերցրել նրանց ձեռքից։ Քաղաքացիների մի մասը դժվարացավ պատասխանել հարցին։ Մի քանիսն էլ կարծիք հայտնեցին, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է։

Հարցվածներից մեկն էլ նկատեց, որ Հայաստանը պիտի լինի չոր երկիր։ Իշխանությունն էլ, ժողովուրդն էլ չափերը կորցրել են, անկապ են բոլորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված