Փաշինյանը սեփական մեղքերն է արդարացնում. միջնորդները Ալիևին էին ստիպում ճանաչել Արցախի անկախությունը
copy image url

Փաշինյանը սեփական մեղքերն է արդարացնում. միջնորդները Ալիևին էին ստիպում ճանաչել Արցախի անկախությունը

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:00 11-04-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ Ազգային ժողովում ծավալուն ելույթ ունեցավ, որի ընթացքում մի շարք վիճահարույց գնահատականներ արեց։

Վերջինս հերթական անգամ հայտարարեց, որ 1996 թվականին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Արցախի հարց գոյություն չի ունեցել։ Բացի այդ՝ կառավարության ղեկավարը պնդեց՝ որոշ երկիրներ Արցախի հարցն օգտագործել են Հայաստանին «վզկապ հագցնելու» և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար»։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները որակեց որպես սեփական մեղքերն արդարացնելու միջոց։ Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է իր մեղքերը բարդել ցանկացած պետության, միջազգային ու վերպետական կառույցի վրա, բայց մեղավորությունն իր մեջ չփնտրել։

«Նպատակն ընդամենը սեփական լսարանին համոզելն է, որ իրենք ոչ մի թերություն չունեն, արդար են գտնվել Արցախի հակամարտության հանգուցալուծման հարցում ու բացարձակ ճշգրիտ են գործել։ Սա ընդամենը սեփական լսարանին ինքնախաբեության միջոցով համոզելու փորձ է, որ իրենք մեղավոր չեն։ Այստեղ ուրիշ բացատրություն, որպես այդպիսին չկա»։

Դավիթ Կարապետյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, խեղաթյուրելով իրականությունը, ցուցադրում է, որ հակամարտությունը միայն «նախկինների» մեղավորությամբ չի լուծվել, իսկ շատ դեպքերում դա տարբեր երկրերի կողմից օգտագործվել է որպես գործիք՝ Հայաստանին վերջնագրեր ներկայացնելու և ընդհանրապես պրոբլեմներ ստեղծելու համար։ Նա նշեց՝ հստակ չէ, թե Փաշինյանը որ երկրներին նկատի ունի, քանի որ կոնկրետ երկրների անուններ նա չի նշել, իսկ իր տրամաբանությունը մեկնաբանելն անօգուտ գործ է։

Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է, որ Փաշինյանը սլաքն ուղղում էր Ռուսաստանի ուղղությամբ՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ ՌԴ-ն, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են եղել, որոնց համար այս այս համարտությունը լուծման առարկա է եղել։ «Մինսկի խմբի շրջանակներում նրանք տասնյակ տարիներ աշխատել են այս ուղղությամբ, բայց որպես բանակցությունների ողջ պրոցեսին տեղյակ մարդ, չեմ լսել ու չեմ իմացել, որ դրա դիմաց Հայաստանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել։ Բնականաբար եղել է այնպես, որ համանախագահող երկրները փորձել են կոմպրոմիսային տարբերակներ առաջարկել, բայց որպես այդպիսին Հայաստանի նկատմամբ ճնշումներ չեն գործադրվել»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ է խոստովանել, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Անդրդառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե 1996 թվականից հետո Արցախի հարց գոյություն չի ունեցել, Դավիթ Կարապետյանն այն սխալ մեկնաբանություն որակեց։ Նա շեշտեց, որ անգամ այս պահի դրությամբ միջազգային հանրության համար Արցախի հակամարտությունն ավարտված ու հանգուցալուծված չէ. այն հանգուցալուծված է միայն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար։

«Բանակցություններն առ այսօր չեն ավարտվել, որովհետև խնդիրը չի հանգուցալուծվել։ Այսինքն՝ կոնֆլիկտի կողմեր հանդիսացող երկրները դեռևս վերջնական ավարտական կոնսենսուսի չեն հասել»,- նկատեց նա։

Դավիթ Կարապետյանը հավելեց նաև, որ այս պահի դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը իրավական առումով լուծարված չէ։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանի, որ միայն Մինսկի խմբին էր Արցախի հակամարտությանն իրավաքաղաքական լուծում տալու իրավունք վերապահված։

«Այստեղ ոչ մի կողմ, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռնամուխ չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործառույթները դադարեցնելու կամ վերացնելու մասին հայտարարություն անել, ինչպես նաև մենք պաշտոնապես ականատես չենք եղել Մինսկի խմբի լուծարմանը։ Հետևաբար՝ կոնֆլիկտը դեռևս առկա է, իսկ մանավանդ հիմա, երբ ունենք էթնիկ զտում ու հայաթափված Արցախ, կոնֆլիկտը ոչ միայն չի ավարտվել, այլևս նոր թափ ու տեսք է ստացել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է