Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 11-04-2024

Որպես երկրի ղեկավար` Փաշինյանը պետք է տեղյակ լիներ. հարցում

Ռուսական ուժային կառույցները շարունակում են անպատիժ առևանգել ՀՀ-ում ապրող ՌԴ քաղաքացիներին, հանիրավի պահել ռուսական 102-րդ ռազմակայանում, հետո արտաքսել Մոսկվա։ Նույն կերպ ապրիլի 9-ին Հայաստանում առևանգել են ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինին։ Այս մասին հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում մարդուն կարող են իրավական ներգործության ենթարկել միայն ՀՀ իրավապահ կառույցները։ Ուստի՝ ենթադրելի է, որ կա՛մ ՀՀ իշխանությունները տեղյակ չեն, և ռուսները լկտիաբար խախտում են ՀՀ օրենքներն ու ստորադասում ՀՀ ինքնիշխան իրավունքները, կա՛մ ՀՀ իշխանությունները տեղյակ են և օժանդակում են ՌԴ քաղաքացիների առևանգմանը։ Թեման ուշագրավ է, քանի որ ՀՀ իշխանությունները հաճախ են խոսում ՀՀ ինքնիշխան իրավունքների մասին, սակայն լռում են, երբ ցուցադրաբար ոտնահարվում են դրանք։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե քաղաքացիների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը տեղյակ եղե՞լ է, որ առանց Հայաստանի իմացության հերթական ռուսն է ձերբակալվել և ուղարկվել Մոսկվա։

Քաղաքացիների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել կատարվածից։ Միայն մեկ քաղաքացի վստահաբար ասաց, որ Փաշինյանը տեղյակ է։ Հարցման մասնակիցների մեծ մասի կարծիքով՝ կատարվածը մեծ բան չէ։

Նկատենք, որ ուկրաինա-ռուսական արյունալի պատերազմից խուսափող միլիոնավոր ռուսներ են հեռացել հայրենիքից։ Մի քանի հոգու առևանգելն ու հետ վերադարձնելը էական բան չի տա Ռուսաստանին, բայց հայ ժողովրդին և ՀՀ արևմտյան դաշնակիցներին ցույց կտա, որ Հայաստանն ինքնիշխան չէ, այստեղ ռուսներն են տնօրինում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ