Աշխատանքային նախաճաշին կարևորել ենք ԵԱՀԿ ԽՎ դերը՝ խաղաղության գործընթացում․ ԱԽ քարտուղար
copy image url

Աշխատանքային նախաճաշին կարևորել ենք ԵԱՀԿ ԽՎ դերը՝ խաղաղության գործընթացում․ ԱԽ քարտուղար

Ներքին 1 տարի առաջ - 15:52 10-04-2024
Ապրիլի 10-ին Ֆինլանդիա այցի ընթացքում աշխատանքային նախաճաշ եմ ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կիմմո Կիլյունենի և ՀՀ հարցերով ԵԽԽՎ զեկուցող, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԽ քարտուղարը։

«Քննարկել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց ավելի սերտացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Ֆինլանդիա համագործակցային հարաբերությունները:

Կարևորել ենք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում»: