Ներքին 2 տարի առաջ - 22:13 09-04-2024

Խաղարկվում է Հայաստանի հերթական մասնատման վստահելի սցենարը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօրվա ընթացքում արդեն երրորդ անգամ է տարածում հաղորդագրություն, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ-ն գնդակոծել է իր դիրքերը։

Խոսքը վերաբերում է Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի ուղղությամբ տեղակայված հենակետերին, որոնք իբր թե ենթարկվում են գնդակոծության։

Տարածաշրջանը գտնվում է պայթյունի եզրին, իսկ Հայաստանի իշխանությունները դեռևս քննարկում են Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղիները։ Բայց քննարկում են ոչ այն երկրների ղեկավարների հետ, որոնք կարող են կամ ցանկություն ունեն որևէ եղանակով ազդելու Հայաստանի թշնամի երկրի վրա։

Այսինքն, հայաստանյան իշխանությունները «քննարկում» են՝ զուտ քննարկելու համար։ Իրական գործողությունները, որոնք միտված կլինեն բարձրացնելու սահմանների պաշտպանության աստիճանը՝ չեն կատարվում։

Գործելաոճը ծանոթ է դեռևս 2020 թվականից, երբ ամեն հնարավոր եղանակով թուլացված բանակը կանգնեցրին լավ պատրաստված թշնամուն դիմակայելու փաստի առաջ։ Բանակն, ավելի շուտ՝ բանակի շարքային և կրտսեր սպայական կազմն արեց իրենից կախված ամեն ինչ, սակայն դա բավարար չէր, որովհետև «գերագույն» պաշտոնյաները, զուգահեռաբար, ամբողջությամբ տապալեցին նույն բանակի մարտունակ վիճակն ապահովող բոլոր միջոցառումները։

Այդ պրակտիկան շարունակվեց նաև հետագայում, և ըստ ամենայնի՝ կկիրառվի նաև հիմա։

Պաշտոնյաներ կան, որոնք ինքնահռչակվել են որպես «ընդդիմադիր», և նրանց խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններ են ընթանում։ Միանգամայն հավանական այդ սցենարը եթե դիտարկենք, ապա այդ բանակցությունները մի նպատակ ունեն՝ հրահրել հերթական մեծ կամ փոքր մասշտաբի լարվածություն, դրա արդյունքում սկսել ռազմական բախումներ, որոնք կավարտվեն անպայմանորեն Հայաստանի ինքնիշխան տարածքների կլանմամբ։ Եվ հետո Հայաստանի «գերագույնը» ինչ-որ ամբիոնից կհայտարարի՝ «հողերն առանց պատերազմի չեն հանձնվում․ պատերազմ էր՝ պահեիք»։

Սա է դաժան իրականությունը, որին առերեսվել ենք և դեռ շատ կառերեսվենք։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում