Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:25 09-04-2024

Ադրբեջանը հիմա էլ ասելու է՝ դե Բաղանիսում ազատամարտին մասնակցածների ցուցակը տվեք. Գառնիկ Դանիելյան

Պարոն Միրզոյանին հարյուր անգամ հարց ենք տվել, ասել ենք՝ «նման բանակցություններ տեղի են ունենո՞ւմ, թե՞ չէ», ասել է՝ «չէ»։ Էլ մեղադրել ա «նավոդկա» տալու մեջ, էլ ամեն պատեհ-անպատեհ առիթի ասել ա՝ «այս ի՞նչ եք խոսում», գնացել են քարոզարշավի, ասել են՝ «ձեռքներս կկտրենք, բայց մեկ միլիմետր հող չենք տա»։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Դուք այսօր գնում եք միակողմանի զիջումների, և դրանից հետո անհնար է դառնալու գոյության իրավունքը․․․ Ադրբեջանը հիմա էլ ասելու է՝ դե Բաղանիսում ազատամարտին մասնակցածների ցուցակը տվեք»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը մենակ գալիս ու ասում է՝ Ադրբեջանը էս ա ուզում, էն ա ուզում։

Դիմելով իշխանությանը՝ Դանիելյանը փոպխանցեց բնակիչների հարցադրումը․ «Դուք կգնա՞ք, Ոսկեպարում կապրե՞ք»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ