Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 17:05 09-04-2024

Ուզում են Հայաստանը գրավել․ հարցում՝ թշնամու գնդակոծության մասին  

Հայ-ադբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Թշնամին երեկ երեկոյան կրակ է բացել Սյունիքի մարզի Արավուս և Խոզնավար գյուղերի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նշենք, որ թշնամին վերջին օրերին պարբերաբար կրակում է Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային իրավիճակին ու ադրբեջանական գործողություններին, ասել էր․ «Ադրբեջանի կրակոցները ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունեն, դրանք անկանոն ու անիմաստ կրակոցներ են, այդպես շատ է եղել»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչո՞ւ է Ադրբեջանը գնդակոծում հայկական գյուղերը, ի՞նչ են ուզում դրանով ասել։

Հարցվածներից մեկն ասաց, որ այդպիսով Ադրբեջանը փորձում է պատերազմ հրահրել։

«Հայաստանն է ուզում գրավել, որովհետև նրանք ոչխար են։ Մենք հայ ենք, հայ էլ կմնանք, իսկ Ադրբեջանը ոնց եղել է բառան, այդպես էլ կմնա բառան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ