Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:21 07-04-2024

Ֆրեզիա՝ 1500, կալա՝ 500. ի՞նչ արժեն ծաղիկները ապրիլի 7-ին

Այսօր ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության տոնը: Ապրիլի 7-ին երևանյան փողոցներում ծաղիկների առևտուրը մեծ է: Մարդիկ ամենուր գնում են ծաղիկներ։ Այս օրերին շատերը դժգոհում են հատկապես ծաղիկների բարձրացող գներից:

Ամեն տարի, համեմատած մնացած օրերի, ծաղիկների գները թանկանում են:

Oragir.News-ը այսօր շրջել է երևանյան փողոցներով՝ տեսնելու՝ ինչքան են թանկացել ծաղիկները:

Ծաղկավաճառներից հետաքրքրվեցինք՝ թե ինչքանով է թանկանում ծաղիկները այսօր:

Նրանցից մեկն ասաց, որ 200 դրամի տարբերություն է լինում մնացած օրերի համեմատ:

Ոմանք էլ ասացին, որ այսօր ծաղիկները չեն թանկացել:

Անդրադառնալով գներին՝ ծաղկավաճառները դրանք ներկայացրեցին այսպես։

«Փնջային վարդերը սկսվում են 3000 դրամից՝ հասնելով մինչև 10.000 դրամի։ Գերբերաների հատը 250 դրամ է, իսկ 10 հատ կալան արժե 5000 դրամ»։

Մեկ այլ ծաղկավաճառ էլ գների մասին ասաց. «Վարդերը 300 դրամից են սկսվում: Ֆրեզիաներն արժեն 1500 դրամ, իսկ գերբերան՝ 200: Զամբյուղները վաճառվում են 3000 դրամով»։

Նշենք, որ գներից բողոքողների մասին ծաղկավաճառներն ասում էին, որ ներկա պահին, երբ գները իջել են, նորից լինում են դրանցից բողոքողները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում