Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:55 07-04-2024

Երևանում բախվել են Volvo-ն, Ford-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com

Ապրիլի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի Նոր Արեշ 22 փողոցի 117/7 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արթուր Հայրապետյանի վարած Ford և 48-ամյա Արթուր Հովհաննիսյան վարած Volvo մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Լոռու մարզի բնակիչ 66-ամյք Գառնիկ Թաթոյանին «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։

Վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ, Երևանի բնակիչբեր 5-ամյա Մ.Հ.-ն, 7-ամյա Մ.Հ.-ն, 33-ամյա Սիրանուշ Հ.-ն և վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Էրեբունի», մի մասը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու կրտսեր պարեկ Վարդան Նիկոլյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված