Ներքին 2 տարի առաջ - 10:52 07-04-2024

Վիրավոր մեր հայրենիքն այսօր կանացի ջերմության, հոգատարության ու սրտացավության կարիք ունի․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առիթով․

«Սիրելի՜ կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ․

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային լուսավոր այս տոնի առթիվ, որը նաև առանձնահատուկ խորհուրդ ունի։ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը հայտարարված է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

Այսօր, առավել քան երբևէ, երբ հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենի սահմանների պաշտպանության, կարևոր է յուրաքանչյուր նոր ծնվող բալիկի մասին ավետման լուրը։ Իհարկե, ցանկացած դժվարության ու փորձությունից հետո կյանքը միշտ էլ շարունակվում է ու կյանքի այդ շարունակականությունը ապահովում են նոր ծնվող բալիկների ճիչերն ու նոր ձևավորվող հայկական ընտանիքները։

Սիրելի՛ մայրեր և քույրեր, անսահման շատ սիրեք ձեր հայրենիքը, սյուն ու հենարան եղեք ոչ միայն ձեր ընտանիքների, այլ նաև մեր պետության ու պետականության համար, քանզի վիրավոր մեր հայրենիքն այսօր կանացի ջերմության, հոգատարության ու սրտացավության կարիք ունի։ Ինչպես ձեր տունն եք շենացնում ու կանգուն պահում, այնպես էլ ձեր լուման ներդրեք մեր հայրենիքի շենացման գործում։

Անսահման արևշատություն ու երջանկություն ձեզ...

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս․․․»։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները