Երևան +18°
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 16:19 05-04-2024

Կոտայքում Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում 36-ամյա Արգամ Դադայանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երգաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված