Բոլոր վերադարձողներին ձերբակալելո՞ւ են․ Սարգիս Գալստյանի խնդիրը
copy image url

Բոլոր վերադարձողներին ձերբակալելո՞ւ են․ Սարգիս Գալստյանի խնդիրը

Ներքին 1 տարի առաջ - 12:43 05-04-2024
2023 թվի սեպտեմբերյան իրադարձությունները հայաթափեցին Արցախը։ Կամ, գրեթե հայաթափեցին։
Նույն թվականի հոկտեմբերի սկզբին պարզվեց, որ կարելի է Արցախում հայ թողնել։ Տպավորություն չստեղծվի, թե ուզում եմ ասել, որ ինչ-որ մեկը Ստեփանակերտում հայ է թողել՝ ինչ-որ նպատակի իրագործման համար։ Ուղղակի այնպես ստացվեց, որ հայազգի մարդու մնալն օկուպացված Արցախում կախված էր Ադրբեջանի թողտվությունից։

Եվ դրանից հետո ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն լծվեց իր աշխատանքին։ Մեկը մյուսի ետևից հրապարակվեցին ռեպորտաժներ, որոնց «հերոսները» գովում էին խորհրդային հատվածի ադրբեջանական կարգերը։ Թվում էր, թե այդ գովասանքներին կարող են այնքան խորանալ, որ արդեն նախկին Ստեփանակերտում և ներկայիս «Խանքենդիում» գտնվող հայը կսկսի դրվատել մուսավաթական Ադրբեջանին։
Ինչպես ասացի, դա ադրբեջանական ագիտպրոպի աշխատանքն էր։ Սակայն փաստը, որ թշնամու զավթած Արցախում կան հայեր, արդեն տարբեր մտածմունքների տեղիք էր տալիս։ Ի՞նչն է ստիպել այդ մարդկանց դուրս չգալ, վտա՞նգ կա, արդյոք, նրանց կյանքին սպառնացող, Ադրբեջանը մինչև ե՞րբ է հայերին հանդուրժելու իր տնօրինության տակ գտնվող Արցախում՝ այս հարցերի պատասխաններն Արցախից դուրս գտնվողներիս համար պարզ չէին, հիմա՝ առավել ևս։

Ինչու՞ հիմա էլ չկան այդ հարցերի պատասխանները, քանի որ ինչպես պարզվեց օրերս, օկուպացիայի այս ավելի քան կես տարում Ստեփանակերտում գտնված՝ Արցախի երբեմնի բարձրաստիճան պաշտոնյա Սարգիս Գալստյանը հանկարծ ցանկություն էր հայտնել տիկնոջ հետ գալ Հայաստանի Հանրապետություն։ Ինչպես գրում է մամուլը, նա հուսախաբվել էր, որ արցախցիների վերադարձ այդպես էլ չեղավ, ու որոշել էր տեղափոխվել, իսկ նրան, չգիտես ինչու, մեծահոգաբար ընդառաջել էր օկուպացիոն ռեժիմը և Կարմիր խաչի միջոցով ճանապարհել։ Սակայն արդեն Գորիս քաղաքում Սարգիս Գալստյանը ձերբակալվել էր ՀՀ ԱԱԾ կողմից, իսկ ժամեր անց մամուլով տեղեկացանք, որ նրան առաջադրվել է լրտեսության մեղադրանք։
Դժվար է միանշանակ ասելը, արդյո՞ք Սարգիս Գալստյանը հանցավոր է իրեն մեղսագրվող արարք(ներ)ում, սակայն նրա ձերբակալության փաստը ևս մտածելու տեղիք է տալիս։ Ինչպես հայտնում են որոշ աղբյուրներ, զավթված Արցախում կան շուրջ 1-2 տասնյակ հայեր, որոնք մոտավորապես նույն պայմաններում են գտնվում, ինչ՝ Սարգիս Գալստյանը, և եթե նրանց էլ Ադրբեջանն «ընդառաջի» և ուղարկի Հայաստան՝ նույնպես կձերբակալվե՞ն, որպես լրտեսներ։ Ընդհանրապես, ցանկացած մեղադրանք ներկայացվում է, եթե կասկածյալին որոշ ժամկետում հետևում և փաստեր են հավաքում։ Ուրեմն ինչպե՞ս է՝ հաջողվել Հայաստանի պատկան մարմիններին՝ գոնե Սարգիս Գալստյանի պարագայում, իրականացնել քրեական վարույթ հարուցելու համար պարտադիր գործողություններ։

Ինչպես տեսնում ենք, հարցերը քիչ չեն և գնալով շատանում են։ Մնում է ակնկալել, որ վարույթ իրականացնող մարմինն այս դեպքի կապակցությամբ կտա պարզաբանում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:46 Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ. էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ. Աշոտ Փաշինյան
18:30 Էդ մարդը հիվանդ է, ինչ իմանամ` ինչ է ուզում, ինչ է անում. Աջապահյանի պատասխանը Փաշինյանին
21:07 Այսօրվա բեմադրված ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում ՀՀ-ում. Արտակ Բեգլարյան
17:20 Նիկոլիզմի վերջին շունչը․ մեռնող իշխանությունը ռեպրեսիաների է դիմում․ Նաիրա Զոհրաբյան
19:20 Անհարմար բան ստացվեց․ «ահաբեկիչների» զենքերն օրինական են, փամփուշտները՝ կրակված
19:04 «Միստիկ հեղաշրջման» ամիս-ամսաթիվը. այն պետք է տեղի ունենար 1 տարի առաջ. Ռուբեն Մխիթարյան
16:28 3-ամյա տղան խեղդվել է պոպկորնի հատիկից
22:39 2-րդ երկրաշարժը՝ Մարտունի քաղաքի մոտ
15:40 Հրազեն և ռազմամթերք, ԱԹՍ, ճայթրուկներ․ ՔԿ-ն կադրեր է հրապարակել խուզարկություններից
14:55 Մեղադրանքից նույնիսկ եփած հավի ծիծաղը կգա. Վահագն Չախալյան