Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:30 25-06-2025

Էդ մարդը հիվանդ է, ինչ իմանամ` ինչ է ուզում, ինչ է անում. Աջապահյանի պատասխանը Փաշինյանին

«Սովորական բռնապետի պահվածք է, ուրիշ ասելու, մեկնաբանելու բան չկա»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` անդրադառնալով Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի և ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվում Բագրատ Սրբազանի կեցավայրում, շարժման անդամների բնակարաններում։ Այս պահի դրությամբ ձերբակալված են` Բագրատ Սրբազանը, Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, գործարար Տիգրան Գալստյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը։

«Էդ մարդը հիվանդ է, ես ինչ իմանամ ինչ է ուզում, ինչ է անում»,- ասում է Աջապահյանը։

Միքայել Սրբազանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակած, «հեղաշրջման փորձ» անունը ստացած փաստաթղթին, ասում է. «Իրենց հրապարակածը մանկամիտ փաստաթուղթ է` իրենց կողմից ստեղծված, իրենց կողմից հնարված։ Էդտեղ փաստաթուղթ չկար, մանկամտություն էր։ 16 տարեկան երեխուն բնորոշ...»։

Շիրակի թեմի առաջնորդը, խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ սկսված արշավի մասին, ասում է. «Հարձակվում են եկեղեցու վրա, թող հարձակվեն, ժողովուրդ են, թող չթողնեն։ Ինչքան հարձակվեց, մնաց անպատիժ, դրա համար էլ ամեն անգամ հարձակում է իրականացնում։ Զարմանալու բան չկա...հասարակության անտարբերության, անփույթության արդյունքում ի՞նչ եք ուզում, որ լիներ»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան