Ուղիղ եթեր
Խնդիրը ՌԴ-ին դուրս մղելն է. Արևմուտքը հետաքրքրված չէ ՀՀ-ի անվտանգությամբ 
copy image url

Խնդիրը ՌԴ-ին դուրս մղելն է. Արևմուտքը հետաքրքրված չէ ՀՀ-ի անվտանգությամբ 

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 22:30 29-03-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։ Վերջիններս Երևանում և ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում մի շարք հանդիպումներ կունենան, իսկ այցի նպատակը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ պատկերացումներ կազմելն է։

Հատկանշական է, որ պատվիրակության այցը հաջորդելու է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան գագաթաժողովին։ Այս գագաթաժողովը Հայաստանում իրարամերժ քննարկումների պատճառ է դարձել. հանրության մի հատվածը վստահ է, որ այն Հայաստանին ոչինչ չի տալու, մինչդեռ մյուսներն էլ համոզված են, որ սա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Հայաստանի առաջին քայլն է։

Oragir.News-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց, թե այս այցը կապ ո՞ւնի ապրիլի 5-ի գագաթաժողովի հետ, և այն ի՞նչ կտա Հայաստանին։ Ի պատասխան քաղաքագետն ասաց՝ դժվարանում է պատասխանել, թե այցն ինչ կարող է տալ Հայաստանին՝ նշելով, որ այցից սպասելիքներ չունի։

Քաղաքագետը շարունակում է համոզված մնալ, որ արևմտյան անվտանգային համակարգը Հայաստանի համար չէ, իսկ արևմուտքն էլ մեծ հաշվով հետաքրքրված չէ ՀՀ-ի անվտանգությամբ։ Նրա խոսքով՝ արևմուտքը ձգտում է ՀՀ-ի միջոցով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասի տարածաշրջանից.

«Դրա համար կարծում եմ, որ արևմուտքի շահն առաջնային է իր գործողություններում, և այն շատ քիչ առնչություն ունի Հայաստանի հետ։ Տպավորություն կա, որ արևմուտքը Հայաստանի տարատեսակ զիջումների հաշվի փորձում է սիրաշահել Ադրբեջանին և Թուրքիային, և իրենք այդ քաղաքականությունն են վարում։ Ուստի չէի ասի, որ դա Հայաստանին որևէ բան կտա, ոչինչ էլ չի տա»։

Հարցին, թե այս այցը որքանո՞վ է կապված ապրիլի 5-ին կայանալիք հանդիպման հետ՝ Մելիք Շահնազարյանը դժվարացավ հստակ պատասխանել, բայց միևնույն ժամանակ տեսակետ հայտնեց, որ դրանք մեկ ընդհանուր գործընթացի տարբեր հորիզոնական զարգացումներն են։ Ըստ նրա՝ ապրիլի 5-ի հանդիպման որոշումները դեռևս կայացված չեն, և եթե լինեն այնպիսի որոշումներ, որոնց համար կարիք կլինի, որ այս պատվիրակությունը դրանցով զբաղվի, ապա դրանք կավելանան նրանց օրակարգին։

Մեր հարցին, թե այս այցը որքանո՞վ կզսպի Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները՝ մեր զրուցակիցը հետևյալ կերպ պատասխանեց՝ զրո։ «Ադրբեջանի պահանջները թելադրված են հիմնականում Հայաստանի զիջողականության պատրաստակամությամբ։ Այսինքն՝ որքան ՀՀ-ն զիջումների գնա, այնքան Ադրբեջանն ավելի շատ պահանջներ է դնելու։ Եվրոպական չի կարող խոչընդոտել Ադրբեջանին, ընդհակառակը՝ նա սիրաշահում է վերջինիս»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը, թե Բրյուսելն ու Վաշինգտոնն ակնհայտ հայանպաստ դիրքորոշում են ցուցաբերում՝ քաղաքագետը նշեց, որ գագաթաժողովի մանրամասները հայտնի չեն, ուստի դժվար է հստակ գնահատականներ տալ։ Նա միևնույն ժամանակ չբացառեց, որ դա կարող է Ադրբեջանի կողմից կեղծ անհանգստություն լինել, որով փորձում են Հայաստանին տրամադրել դեպի արևմուտք գնալուն, իսկ վերջինս տարածաշրջանում իր հույսերը ոչ թե ՀՀ-ի, այլ թուրք-ադրբեջանական դաշինքի հետ է կապում։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ Ադրբեջանի այս անհանգստությունը ցուցադրական է՝ առաջին հերթին դեպի արևմուտք շարժվելու հարցում հայ հանրությանը ոգևորելու համար։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել