Իշխանությունը մանր ժուլիկություն է անում․ ջուրը թանկանում է
copy image url

Իշխանությունը մանր ժուլիկություն է անում․ ջուրը թանկանում է

Ներքին 1 տարի առաջ - 17:30 29-03-2024
ՀՀ կառավարության երեկվա նիստում գործադիրը որոշեց 1,1 միլիարդ դրամ սուբսիդիա տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որպեսզի սպառողների համար 2024 թվականին խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները մնան անփոփոխ։

Առաջին հայացքից տպավորություն է, որ Կառավարությունը դրական քայլ է արել սպառողի համար, բայց մասնագետները լուրջ խնդիրեն տեսնում այստեղ։

Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները միտումնավոր են այս հարցը ներառել չզեկուցվող որոշումների մեջ․

«Քանի որ կա արտահերթ ընտրությունների հավանականություն, իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հանրային դժգոհությունը չմեծացնեն, առանց այն էլ այս դժգոհության բարձր մակարդակում։ Ի՞նչ ենարել նրանք․ ավելի վտանգավոր քայլ են արել։ Մի կողմից ջրի սակագինը 25 դրամով բարձրացնում են՝ 180-ից դարձնելով 205 դրամ, բայց միևնույն ժամանակ, որպեսզի մարդն իր վրա չզգա, Կառավարությունն ասում է՝ ես 1,1 միլիարդ սուբսիդիա եմ հատկացնում։ Որտեղի՞ց է հատկացնում։ Կամ մարդուց հարկը հավաքագրում, հետո տանում այդ մարդուն խաբելով, մի օղակ ավելացնելով վճարում է կատարում բնակչի փոխարեն կամ լրացուցիչ պարտք է ներգրավում։

Քանի որ պարտքերը Հայաստանի Հանրապետության չունեն որևէ հիմնավորվածություն ու չունեն որևէ ներդրումային ծրագիր, որով կարճաժամկետ եկամուտ կապահովվի, դուրս է գալիս,որ քաղաքացու այսօրվա վճարվելիք գումարը հետաձգում էպարտքի միջոցով։

Այսինքն՝ այսօր քաղաքացին վճարում է 205 դրամ, բայց անմիջապես իր գրպանից 205 դրամ դուրս չի գալիս, ապագայում պարտքի փակման տեսքով է դուրս գալու՝ հերկերով, այլ միջոցներով ու գործիքակազմով։ Հետևաբար իրենք նորից մանր ժուլիկություն են իրականացնում, իրականում ՀՀ քաղաքացու վրա ավելանում է գումարը, բայց վճարման ժամկետը հետաձգվում է, այլ բան տեղի չի ունենում»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նման որոշման հետևանքով տարեվերջին պետական պարտքը նորից աճելու է։

«Երբ բյուջեի եկամուտները 350 միլիարդ դրամ ավելացրեցին, անհնար էր դա կատարել ներկա տնտեսական այմաններում։ Մենք հայտարարել էինք, որ կամ հարկային դրույքաչափերը պետք է ավելացնեն, կամ համընդհանուր գնաճ պետք է տեղի ունենա, իսկ գնաճի ամենահասարակ ու հեշտ տարբերակը, որի կարգավորումը պետության ձեռքում է գտնվում, դրանք այդ 3 միջոցներն են՝ ջուր, էլեկտրաէներգիա, գազ, այնուհետև վառելիքային համակարգ կմտնեն և այլն։

Տվյալ պարագայում ջրի սակագաինը 180 դրամից 205 դրամ են դարձնում, որտեղ 4 դրամը միայն ավելացված արժեքի հարկն է։ Գումարած շահութահարկ և այլն։ Այս պահին իրենք հարկատուի գրպանից լրացուցիչ հարկ են ավելացնում, որպեսզի իրենց պլանը կատարեն, բայց դա կատարում են պետական պարտքի ավելացման հաշվին։ Այնպես որ սպասեք, որ տարեվերջին նաև պետական պարտքն է ավեացած լինելու»,- եզրափակեց Նաիրի Սարգսյանը։

Նարեկ Խաչատրյան


Ամենից շատ դիտված

12:13 Ուսումնական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է վթարի ենթարկվել. օդաչուն մահացել է․ actualnews
12:39 Խոյի դիակներ՝ խաղալիքի փոխարեն, ուզբեկների տոնածառները սարսափ են տարածում․ Vaib
12:48 Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի օդանավակայանին, խոցվել է 4 Су-34 ինքնաթիռ
12:19 Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դադարեցնել հայհոյախոսությունը
12:00 Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
13:10 Հայաստան միջուկային վառելիքի թափոններ չեն տեղափոխվում. ՇՄ նախարարություն
09:30 Փաշինյանի չհայհոյելու առաջարկի պատճառը վախն է, ռեալ վտանգ կա
09:17 Բաքուն չեղարկել է ՌԴ փոխվարչապետի այցը՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունից հետո
09:49 Փաշինյանը օրենքով և ոչ մի այլ կերպ իրավունք չունի մտնել հոգևորականներ-Աստված հարաբերությունների արանքը
11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az