Ներքին 4 տարի առաջ - 17:10 01-04-2022

Այսօրվանից գազը թանկանում է

Այսօրվանից ՀՀ քաղաքացիները բնական գազի համար կվճարեն նոր սակագնով։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից սպառողներին վաճառող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը քննարկվել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Սպառած գազի դիմաց Հայաստանի սպառողները մինչ այս տարբերակված սակագին էին վճարում, մասնավորապես՝ սոցիալապես անապահով խմբերը` 100 դրամ՝ 1 խմ-ի համար, իսկ մնացած բնակիչ-բաժանորդները` 139 դրամ` 1 խմ-ի համար, ամսական 10 հազար խորանարդ մետր գազ սպառող խոշոր սպառողները (տնտեսվարողները) 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 1000 խմ համար։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազ սպառելու դեպքում չի փոխվի՝ 100 դրամ ամեն 1 խմ դիմաց։ Սոցիալապես անապահով ընտանիքներից բացի բնակչության մյուս խավերի համար բնական գազի համար սակագին է սահմանվել 143,7 դրամ ամեն 1 խմ դիմաց։ Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար կկազմի 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար։ Գյուղատնտեսության ոլորտի վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողները ևս կվճարեն 1000 խմ-ի դիմաց 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Վերոնշյալ կետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143 700 դրամ և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար։










Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան