Ներքին 2 տարի առաջ - 21:50 27-03-2024

Մենք շատ ուրախ ենք, որ Փաշինյանը մեր գյուղի տեղը չիդե, թե չէ վաղուց հանձնած կեղներ. Բյուրակնի բնակիչ

Բյուրակնը կամ առավել հայտնի Գյուլլիբուլաղը ամենամեծ ադրբեջանաբնակ գյուղերից է եղել։ Գյուղը Գյումրիից 8 կմ հեռու է։

Գյուլլիբուլաղը մոտ 200 տարի առաջ հիմնադրել են հայերն ու ազերիները, իսկ 1988 թվականից հետո գյուղը վերաբնակեցվել է Վրաստանի Հանրապետության և Ադրբեջանից գաղթած, ինչպես նաև Գյումրիից և մոտակա համայնքներից տեղափոխված հայերով։



Բյուրակնը Շիրակի մարզի այն գյուղերից է, որը հայտնի էր դժվարանցանելի ճանապարհներով, փոքր ու մեծ խնդիրներով։ Գյուղի բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում ասում են՝ էս ճամփեքը էնքան վատն է, որ սմետան կերած էղնիս, մինչև Գյումրի հասնիս, ստամոքսիդ մեջ կարագ կդառնա։



«Ո՛չ մանկապարտեզ կա, ո՛չ ճամփեն է ճամփա, ո՛չ էլ զբաղմունք կա։ Ես մեկ-մեկ կմտածեմ, որ միտումնավոր ըսպես պայմաններ կստեղծեն, որ մարդիկ թողնին էրթան։ Փաշինյանին բերեք ցույց տվեք, որ ըսպես գյուղ կա, ըստեղից էլ ծուխ գելնի։ Չնայած մե կողմից լավ է, որ չիդե Փաշինյանը մեր գյուղի տեղը, թե չէ վաղուց հանձնած կեղներ։ Մեր ձեռքի տակ մեր գյուղերը դժգույն ու դժբախտ են, Ալիևին կուդա, որ շենացնեն։ Մենք ըբը ապրելու ձևը երբ գիտենք։ Ըդիկ ղեկավարի պահվա՞ծք է, կըսե տանք, որ պատերազմ չեղնի։ Վախտմ առաջ էլ կըսեր ադրբեջանցի փախստականների պտի բնակեցնե, չեմ հասկնա, թե Փաշինյանը ինչով կմտածե։ Ես ադրբեջանցու հետ չեմ պատկերացնե խաղաղ ապրել, ըդիկ անհնար բան է»,-ասում է է Բյուրականի բնակիչներից մեկը։



Բյուրակնի բնակիչները վրդովված են, որ Փաշինյանին ընտրեցին, որ իրենց կյանքի որակը դեպի լավը փոխվեր, բայց ոչ միայն բան չփոխվեց, այլ գնալով ավելի վատթարացավ։

Գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց գյուղացիների համար առաջնայինը անվտանգությանն է վերաբերվում։ Բյուրակնի բնակիչները պատերազմ չեն ուզում, բայց ասում են հող զիջելն էլ հարցի լուծում չէ։



Հեռավոր Բյուրակնի բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում սրտնեղում են, որ գազատար խողովակները իրենց գյուղի միջով է անցնում, բայց իրենց գյուղում գազ չկա։

Մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ ոչ մի իշխանավորի չի հետաքրքրում ո՛չ իրենց գյուղը, ո՛չ գյուղում ապրող մարդիկ։

Գյուղացիներն ասում են, որ Փաշինյանը մոռացել է, որ պետության ամուր հիմքը գյուղն է, բայց նա փորձում է դատարկել գյուղերը։



«Վարչապետ կոչեցյալը դպրոցներ կփակե, պատմությունը կհանե դպրոցից, եգուց մյուս օր էլ ժամերի խաչերը կհանե, մզկիթ կդարձնեն։ Ես կհավատամ, որ մե օրմ եկեղեցու էրթալու համար էլ հարկ ուզե կամ արգելե»,-ասում է բնակիչը։

Բյուրակնի բնակիչներն ասում են, որ անհնար են համարում ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու փաշինյանական կեղծ օրակարգը, որովհետև նախ ադրբեջանցիները դա չեն ուզում և հետո ոնց մոռանաս կատարվածը և տանդ դռները բացես ու հարեւանություն անես թշնամու հետ։



Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են