Ներքին 2 տարի առաջ - 23:20 26-03-2024

Կա՛մ մեր հողերը տվեք, կա՛մ փողերը. արծվաշենցիների պահանջները

«32 տարին հերիք է, որ Կառավարության պատասխանը դրական լինի»,-այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը՝ անդրադառնալով այն իրողությանը, որ արծվաշենցիների ստորագրությամբ նամակ է ներկայացվել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ընդունել նրանցից գոնե հինգին և քննարկել ունեցվածքի կորստի փոխհատուցման, ինչպես նաև վերջերս Արծվաշենի շուրջ տարածված կնճռոտ հարցերը:

Խեչոյանի խոսքով՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Արծվաշենում 633 տնտեսություն է եղել, որի փոխհատուցման գումարը մինչ օրս Կառավարությունը չի հատկացրել:

«Մենք էլ ենք բռնի տեղահանված, և որ մենք էլ կարող ենք օգտվել պետական աջակցությունից: Վերջերս նաև շատ է քննարկվում Արծվաշենը վերադարձնելու մասին հարցը: Այս ամենի պարզաբանումը ստանալու նպատակով էլ 5 օր առաջ դիմել ենք Կառավարությանը և սպասում ենք պատասխանի»:

Oragir.News-ի հարցին՝ Արծվաշենը վերադարձնելու դեպքում արդյոք բնակիչները կվերադառնան այնտեղ, Խեչոյանը վստահեցրեց.

«Իհարկե: Ընդ որում՝ 3 սերունդ ավելի քան 130 տարի այնտեղ է ապրել, տնտեսություն է ունեցել, գերեզման է ունեցել: Հիմա Ադրբեջանն այնտեղ որևէ տարրական աշխատանք չի կատարում. իրենք այս հողն իրենցը չեն համարում: Ամեն ինչ ջարդել, փշրել են, նորն էլ չեն սարքել»:

Խեչոյանի խոսքով՝ դեռ 1992 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի բանավոր պայմանավորվածությամբ Արծվաշենը փոխանակել է Ադրբեջանի 3 անկլավի հետ:

«88-ից հետո՝ Ադրբեջանի 3 անկլավները Հայաստանին զիջելուց հետո՝ 1992-ին, որոշվեց, որ այդ մի անկլավն էլ մերոնք պիտի տան:
Քանի որ Արծվաշենով ոչ մի լոգիստիկ ճանապարհ չի անցնում, այն ադրբեջանցիներին հետաքրքիր չէ, իսկ Հայաստանին հետաքրքիր է, որ իր երակները չկտրվեն թե՛ Կապան-Իրան, թե՛ Նոյեմբերյան-Վրաստան ուղղությամբ»:

Խեչոյանը նաև մտահոգություն հայտնեց, որ պարտությամբ պսակված պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ի զորու չէ կռվով այն վերադարձնել.

«Հակառակ կողմը գերիշխող դիրք ունի, իսկ մեր մի անկլավը պաշտպանելու համար 50կմ շառավղով պետք է զինվորներ կանգնեն. 3000 մարդու համար 10-15 հազար զոհը ո՞նց կլինի: Թե ինչ եզրով կգան հաշտության, պարզ չէ»:

Եզրափակելով խոսքը՝ Խեչոյանը նշեց, որ այս պահին Կառավարությունից սպասում են դրական արձագանքի՝ հանդիպելու իրենց հետո.

«Դրական արձագանք միշտ է եղել, երբ հանդիպում ենք խնդրել, հետևաբար ակնկալում ենք հանդիպում, բայց թե ինչ արդյունք կունենա, նորից եմ ասում, որ 32 տարին բավական երկար է դրական արդյունքի սպասելու համար»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին