Ուղիղ եթեր
Ատոմակայանը պետք է աշխատի. այն ՀՀ-ի վահանն է, որը զսպում է թշնամիներին
copy image url

Ատոմակայանը պետք է աշխատի. այն ՀՀ-ի վահանն է, որը զսպում է թշնամիներին

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:00 22-03-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Բրյուսելում կայացել է Միջուկային էներգետիկայի անդրանիկ գագաթաժողովը, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Գագաթաժողովի ընթացքում Փաշինյանը ելույթով է հանդես եկել, որի ընթացքում անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությանը։

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում և օգնում է Փարիզի համաձայնագրով ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը, հիմնվելով նման փորձի և սահմանված առաջնահերթությունների վրա, որոշել է երկարացնել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը:

Oragir.News-ը բնապահպան Սիլվա Ադամյանից հետաքրքրվեց, թե ատոմակայանի գործունեությունը մինչև 2036 թվականը երկարաձգելը բնապահպանական տեսանկյունից ի՞նչ ռիսկեր է առաջացնում։ Բնապահանը, պատասխանելով մեր հարցին, նշեց՝ եթե ատոմակայանի տեխնիկական միջոցները բարելավվեն, ապա բնապահպանական ռիսկերն էլ կնվազեն։

Ադամյանը շեշտեց՝ հայտնի չէ, թե տեխնիկական միջոցները որքանո՞վ կլավանան, կամ արդյոք կլավանա՞ն։ Նրա խոսքով՝ ատոմակայանի տեխնիկական հնարավորությունները բարելավելու պարագայում կարելի է գուցե մինիմալ բնապահպանական ռիսերով շարունակել գործունեությունը։

«Այս հարցում իմ տեսակետը մի փոքր այլ է. ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանը դեռևս պետք է աշխատի։ Մենք մութ ու ցուրտ տարիներին տեսանք, թե ատոմակայանի կանգ առնելը ինչի հանգեցրեց Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն՝ այս իրավիճակում, երբ մենք Արցախում հանձնել ենք բավականին մեծ քանակությամբ հիդրոէլեկտրակայաններ, որի հետևանքով ՀՀ-ում էներգետիկ խնդիրներ են ծագել, ապա կարծում եմ, որ այո՛, ատոմակայանը պետք է աշխատի»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ կան բնապահաններ, ովքեր պնդում են, որ ատոմակայանը պետք է փակվի։ Նա ասաց, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարծում է, որ ատոմակայանը պետք է աշխատի, պարզապես նրա տեխնիկական միջոցները պետք է բարելավվեն։

Սիլվա Ադամյանը միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Մեծամորի ԱԷԿ-ը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության վահանը։

«Ատոմակայանը մեր վահանն է և արգելապատնեշը, քանի որ շատ գործողություններ, որոնք մեր թշնամիները կցանկանային մեր նկատմամբ ձեռնարկել, ատոմակայանի առկայության պայմաններում չեն համարձակվում անել։ Գուցե ես իմ տեսակետի մեջ սխալվում եմ, բայց ես՝ որպես բնապահպան ու ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ ատոմակայանը պետք է աշխատի»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը ասաց, որ ծանոթ չէ, թե ատոմակայանի ներսում ինչ իրավիճակ է, ուստի չի կարող նշել՝ այն հնարավո՞ր է շահագործել մինչև 2036 թվականը, թե՞ ոչ։

Ադամյանը հավելեց, որ թեև ինքը կողմնակից է, որ ատոմակայանը շարունակի իր գործունեությունը, սակայն եթե համապատասխան մասնագետները գտնեն, որ ԱԷԿ-ի հետագա գործունեությունը անվտանգային խնդիրներ է պարունակում, ապա դա բոլորովին այլ խնդիր է։ Նա ասաց, որ այս հարցում որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել ատոմակայանի ներսում առկա իրավիճակը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել