Ուղիղ եթեր
ՀՀ-ն չպետք է դառնա բախման կիզակետ. նման միտումներ նկատվում են
copy image url

ՀՀ-ն չպետք է դառնա բախման կիզակետ. նման միտումներ նկատվում են

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:00 22-03-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը երկրի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերին լքելու մեջ։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ցանկանում է «պատժել Հայաստանին» այն բանի համար, որ ձգտում է խաղաղության և փորձում պահպանել իր ինքնիշխանությունը։

«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին, քանի որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ճանապարհը և ձգտում է ունենալ ժողովրդավարական և իրավական պետություն՝ միանալով Միջազգային քրեական դատարանին»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը՝ քննադատելով ՌԴ-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախում ուժի կիրառումը չդատապարտելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձավ Ֆրանսիայի վարչապետի հայտարարություններին՝ գործող իշխանություններին հորդորելով ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը չդառնա խոշոր խաղացողների, կամ գերտերությունների բախման կիզակետ։ Նա ափսոսանքով ասաց, որ այսօր նման միտումներ նկատվում են։

«Որքան էլ թվա, թե Ֆրանսիայի վարչապետի հայտարարությունները հայամետ են, իրականում դրանք հայամետ չեն, պարզապես Հայաստանն օգտագործելով, փորձ է կատարվում ճնշել, կամ հարվածել Ռուսաստանին։ Ինչ վերաբերում է պատժելուն, ապա մենք այս վերջին տարիներին ինքներս մեզ այնքան ենք պատժել, որ Ռուսաստանը կարող է կողքի քաշվել և ծխելով նայել, թե մենք մեր ձեռքով ինչպես ենք մեզ պատժում։ Եկեք ավելի շատ այս մասին մտածենք»,- նկատում է պատգամավորը։

Հարցին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել Հայաստանն աշխարհաքաղաքական դերակատարների բախման կիզակետ չդարձնելու համար՝ ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ դրա համար առաջին հերթին պետք է խելամիտ քայլեր ձեռնարկել։ Նա հիշեցրեց հայկական՝ «ոտքդ վերմակիդ չափով մեկնիր» ասացվածքը՝ կարևորելով, որ Հայաստանը գործի հենց այս տրամաբանությամբ։

«Պետք է հասկականք, թե խելամտությունն ի՞նչ է, հասականանք, թե ովքե՞ր են մեր իրական գործընկերները տնտեսական ու ռազմաքաղաքական ոլորտներում։ Նախօրեին Նիկոլը կիսահեգնական տոնով հիշեց կոմպլիմետնարիզմի քաղաղաքականության մասին, որը հաջողությամբ իրականացվում էր, երբ արտգործնախարարը Վարդան Օսկանյանն էր. ես կոչ կանեի օրինակ վերցնել այդ տարիներից և հիշել, որ Հայաստանը, հրաշալի հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի հետ, միառժամանակ շատ լավ հարաբերություններ ուներ ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ»,- շեշտում է Նազարյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ ցանկության դեպքում դա հնարավոր է անել՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ այսօրվա աշխարհը շատ ավելի բարդ իրավիճակում է գտնվում։ Ըստ նրա՝ Հայաստանը պարտավոր է դա անել՝ ոչ մեկի հետ չթշնամանալով, ոչ մեկից չվախենելով, իսկ ամենասարսափելին այն կլինի, որ ՀՀ-ն դառնա բախման կիզակետ։

Հարցին, թե Ֆրանսիայի կողմից նման հայտարարությունները նպատակը միայն ՀՀ-ի միջոցով Ռուսաստանին հարվածե՞լն է, թե՞ այլ նպատակներ նույնպես կան՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց, որ նման կերպ արևմուտքը փորձում է հերթական անգամ ՌԴ-ին նյարդայնացնել և ցույց տալ՝ այնքան ուժեղ է, որ կարող է հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես վատթարանան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

«Չեմ կարծում, որ հայ քաղաքական միտքն այնքան հիվանդ է ու տկար, որ մենք այնպիսի քայլեր կձեռնարկենք, որոնցով Ռուսաստանի հետ հարաբերություններն այս վիճակից էլ ավելի կվատթարացնենք։ Առանց այդ էլ հարաբերությունները շատ վատ են, և այստեղ ուզում եմ շեշտել՝ դա միայն Հայաստանի մեղքը չէ, դա երկուստեք սխալ գործողությունների ու քայլերի հետևանք է»,- ասաց նա։

Գեղամ Նազարյանը հավելեց, որ այս իրավիճակի հետևանքով այսօր հայտնվում են երկրներ, որոնք փորձում են օգտագործել հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճիռները՝ իրենց խնդիրները լուծելու համար։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել