copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:30 20-03-2024

Ժողովրդի փողերը շաղ են տալիս. աշնանը կարտոֆիլի բերքը կնվազի, գները կթանկանան

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն ԱԺ հայտարարության ժամին կրկին ադրադարձավ իր կողմից բազմիցս բարձրաձայնված խնդրին։ Պատգամավորի խոսքով՝ հազարավոր տոննաների չիրացված կաղամբի և կարտոֆիլի բերքը նեխում է գյուղացիների պահեստներում։

Պատգամավորն ընդգծեց, որ կառավարությունն այդպես էլ գործուն միջոցներ չձեռնարկեց գյուղմթերքի իրացման խնդիրները լուծելու համար։ Ըստ նրա՝ այս ամենի հետևանքն արդեն արձանագրված է՝ հազարավոր տոննաների չիրացված կաղամբի և կարտոֆիլի բերքը նեխում է պահեստներում, իսկ բերքի որոշ մասն էլ իրացվել է ինքնարժեքից գրեթե 30-40 տոկոսով պակաս գնով։

Oragir.News-ի «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն ընդգծեց, որ իսկապես կան տեղեր, որտեղ պահեստներում բավականին կարտոֆիլ է հավաքվել։ Նրա խոսքով՝ խնդիրը որոշ չափով լուծվել է, և այս տարի 3000 տոնայի փոխարեն հավանաբար 10 անգամ ավելի պակաս որակյալ սերմ կներկրվի, որի արդյունքում պահեստների կարտոֆիլի հիմնական մասը՝ մոտ 70%-ը, կօգտագործվի ցանքի նպատակով։

Բերբերյանը նշեց, որ իրենց հաշվարկներում պահեստներում առկա 150 հազար տոննա կարտոֆիլ, որն էլ վաճառվում է։

«Նոր ենք ցանքը սկսում՝ Ստեփանավանից, տարին հետ է ընկել, ամսվա վերջից նոր ցանքերը կսկսենք Ստեփանավանի գոտում, Արարատյան հարթավայրն էլ նոր սկսում։ Այստեղ մենք այլ խնդիր ունենք, որ ֆերմերներին խոչընդոտում են բանկերը, որոնք վարկերի տրամադրումը ձգձգում են, տոկոսադրույքները բարձրացրել մինչև 10 տոկոս են հասցրել»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ ճակատագրի արժանացան կառավարության կողմից խոստացած վարկերի սուբսիդավորումները, հատկապես անտոկոս վարկերն անհետ կորան։

«Քանի անգամ պահանջել ենք, թե ովքեր են այդ վարկերը ստացել, բայց բանից պարզվում է, որ ազգային անվտանգության կարգի գաղտնի ցուցակ է՝ հույժ գաղտնի կրիչի տակ։ Պետք է տեսնենք՝ այդ անտոկոս վարկերը պատգամավորնե՞րն են ստացել, թե՞ կարիքավորները»,- կարծում է նա։

Հրաչ Բերբերյանն ընդգծում է, որ հաջորդ տարվա գյուղատնտեսությունը սկսվում է այս տարվա հունիս ամսից։ Նա ափսոսանքով նկատում է, որ կառավարությունում բազմաթիվ տգետներ կան, որոնք իրենց գործողություններով խոչընդոտում են ոլորտի զարգացմանը.

«Վերջերս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ում շատ լավ ճանաչում են, և նա գյուղից շատ հեռու մարդ է, վարչապետին համոզում է, որ սուբսիդիաների տրամադրումն իր գաղափարն է, որի մասին դեռևս 10 տարի է ասել։ Տգիտությունը նրանում է, որ մեր մոտ 90%-ը բաժին է ընկնում աշնանացանին, ինչի՞ են հիմա սկսում այդ ծրագիրը, մնում եմ զարմացած։ Բացի այդ, էկոնոմիկայի նախարարությունից ուղարկում են մարզպետարան, այնտեղից՝ գյուղապետարան, շատ ներողություն, բայց գյուղապետ կա, ով նույնիսկ տեղյակ չէ, թե քանի գլուխ կով կա իր գյուղում, հատկապես այս խոշորացված համայնքներում»։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ նման գյուղապետները, ովքեր տեղյակ չեն 100՞ հետկտար ցորեն ունեն, թե՞ 500, նկարելու են մի թիվ, որն արդեն կոռուպցիա է։ Նա հիշեցրեց, որ այս ամենից զարմացել է անգամ կառավարության ղեկավարը, ով հարցրել է՝ «աշնանը մա՞րդ ենք բռնելու»։

Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ կոմունիտական գաղափար ունեցող անձինք այսօր կառավարությունում են, ովքեր երկիրը տանում են կործանման։ Ըստ նրա՝ նման դեպքում կոռուպցիան անխուսափելի է լինելու։

«Իսկ ի՞նչ է ասում փոխվարչապետը. ասում է՝ հա՛, պարո՛ն վարչապետ, թերություններ ունենք, այս տարի սխալ անենք, հաջորդ տարի սխալը կուղղենք։ Հլը դրա խելքին նայեք, ժողովրդի գումարները շաղ է տալիս՝ թքած ունենալով, թե դրանք ինչպես կծախսվեն, փորձարկումներ են անում»,- ասաց նա։

Հրաչ Բերբերյանն ընդգծում է, որ նույն փոխվարչապետն ավելի լավ կաներ աշխատեր, որպեսզի Լարսի ճանապարհը բացվեր, ինչպես նաև մասնավոր ընկերությունների համոզեր տեղափոխել այն ՌԴ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր կարտոֆիլի մեծ կարիք ունի, և կուտակված կարտոֆիլը հնարավոր է արտահանել ռուսական շուկա։

Փորձագետը նշեց հավելեց, որ թեև Հայաստանում ցանքատարածությունները կմեծանան, սակայն բերքատվությունը կընկնի, քանի որ 2-3 տարվա սերմ է ցանվելու։ Նրա համոզմամբ՝ կարտոֆիլի բերքը կնվազի, իսկ արդեն այս տարի աշնանը և հաջորդ տարի գարնանը կբարձրանան։

«Պառավի նման նստել են էս ժողովրդի վզին, իրենց համար աշխատավարձ են ստանում, բայց ոչ մի հարց չեն լուծում։ Գնացեք մի հատ կառավարությանն առաջարկ արեք, տեսեք՝ կլսե՞ն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան