Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:19 19-03-2024

Պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի. Աննա Մկրտչյան

Այո՛, ճիշտ եք ասում, պրոբլեմը դուք եք, պրոբլեմը ձեր մեջ է, ձեր հետևություններն ու եզրահանգումներն էլ են ճիշտ, և ըստ ձեր հետևությունների ու եզրահանգումների՝ պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ այս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«2018 թվականից տարբեր հավելվածներով և հաղորդագրություններով կառավարվող իշխանությունը պարզվում է, որ այդ հաղորդագրություններն ու հավելվածները նաև օգտագործելու էր հետագայում։ Իհարկե, առանձին ողբերգություն է, որ երկրիդ պաշտպանական կամ անվտանգային ղեկավար կազմը շփվում է WhatsApp-ով, մի հատ էլ այդ մակարդակի է շփվում, մի հատ էլ շփվելուց հետ սուբյեկտներից մեկը դա հրապարակայնացնում և հանրայնացնում է։ Կարծում եմ, այս դահլիճում գտնվող որոշներն էլ հիանալի գիտեն, որ իրենք էլ ունեն այդ հաղորդագրություններից ու պատկերացնում են, մոտավորապես, թե դրանք ինչ ավարտ են ունենալու։ Վստահ եմ, որ ոչ շատ հեռու ժամանակներում մենք այդ նույն WhatsApp-ում կգտնենք «Հայաստանը չի խառնվի Արցախի հանձնմանը» հաղորդագրությունը, կամ, ասենք, կարո՞ղ է 2 օրվա մեջ 100 հազար մարդ տեղահանել, կամ կարո՞ղ է պայմանավորվենք այս նախկինների մասին նւոյն տեքստերը խոսել, կարո՞ղ է պայմանավորվենք, որ արևմտյան հարթակը էլ մեզ պետք չէ, կամ պայմանավորվենք օրինակ որ ռուսներն են մեղավոր, կամ պայմանավորվենք, որ ՀԱՊԿ-ը սառեցնում ենք, իսկ թուրքերին՝ տաքացնում, կարո՞ղ է պայմանավորվենք, որ Արցախը թուրքական է ու վերջ, մեկ էլ Սերժ Սարգսյանը մի քանի տասնյակ միլիարդ դոլարի զենք է բերել Հայաստան, կարող է մի 6 միլիարդը թողեմ, կգաք, կզարմանաք, կվերցնեք ու առիթ կունենաք համայն աշխարհին հարցնելու, թե որտեղից այսքան զենք»,- մասնավորապես նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում