Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի. Փաշինյան

Ներքին 1 տարի առաջ - 17:48 16-03-2024
Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք։ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․

«Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են։ ՀՀ-ում գոյություն ունի 60 ԲՈՒՀ։ Այս արտահայտությունը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պիտի լինի։ Ես ուզում եմ, որ մենք ստատուս-քվոն հասկանանք։

60 ԲՈՒՀ նշանակում է 60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1,000 դեկանի տեղակալ։ Ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ որ մենք խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, որոշակի լարվածություններ են առաջանում, քանի որ մենք խոսում ենք հարյուրավոր և հազարավո մարդկանց, իրենց տեսակետից, այդ կարգավիճակներկց զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի իրացման և զարգացման մասին է։

Որպես կառավարություն զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է անհնարինություն։ Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք։ Եթե մենք ՀՀ-ում ԲՈՒՀ-երը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի ԲՈՒՀ հավաստագրում չի ստանա»,- նշել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Ակադեմիական քաղաքը չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։

Պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական համակարգի, գիտական համակարգի հետ։

«Ի վերջո, Երևանում երկարաժամկետ հեռանկարումում ԲՈՒՀ չպետք է լինի, Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի։ Հայաստանյան բոլոր բուհերը՝ հայաստանյան թե օտարերկրյա, մասնավոր թե պետական, պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

22:46 Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ. էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ. Աշոտ Փաշինյան
21:07 Այսօրվա բեմադրված ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում ՀՀ-ում. Արտակ Բեգլարյան
15:38 Վերելակն ընկել է 12-րդ հարկից․ ներսում մարդիկ են եղել
22:12 Իշխանությունը հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում. Լևոն Քոչարյան
22:39 2-րդ երկրաշարժը՝ Մարտունի քաղաքի մոտ
21:24 Փաշինյանն անցել է անգամ դավաճանության բոլոր գծերը, նա թշնամի է. Սրբազան պայքարի մասնակից
23:57 Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր. Ալեն Սիմոնյանը՝ «հեղաշրջման պլանի» մասին
23:42 Մեկ բան շատ հստակ է՝ իշխանական ռեժիսորներն անտաղանդ են. Հրանտ Մելիք-Շահնազարյան
23:23 Հոգևոր ու ազգային շղարշի ներքո հանդես եկող հայրենադավները մի առաջադրանք ունեն՝ խարխլել պետության հիմքերը. Պապիկյան
17:15 100 հազար եվրո՝ 3 օրվա համար, շամպայնով լոգանք․ Աննա Հակոբյանի շքեղ հանգիստը՝ Անթալիայում