Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 18:16 12-03-2024

Փաշինյանից սպասելի է, որ Տավուշի մարզում զիջումների կգնա․ հարցում

Այսօր՝ մարտի 12-ին հրավիրած ասուլիսի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 2022-ին Ադրբեջանի հետ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությանը, ասաց, որ որպես սահմանազատման հիմք ընդունվել է Ալմա Աթայի հռչակագիրը և պետք է գործել այդ տրամաբանությամբ։

«ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանից ինչ գտնվում է դեպի այն կողմ, Ադրբեջան է, ինչ այս կողմ՝ ՀՀ է։ Դելիմիտիացիայի գործընթացում պետք է աշխատենք այդ սահմանը վերարտադրելու վրա։ Կա հարց՝ որ փուլից և որտեղից սկսել դելիմիտացիայի գործընթացը, ես չեմ բացառում, որ դելիմիտացիան կարող է սկսվել Տավուշից»,- ասաց Փաշինյանը։

Հաշվի առնելով վերջին օրերի խոսակցությունները, թե իշխանությունը առաջիկայում պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղեր, Oragir.News-ը, շրջելով մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց՝ ինչու է իշխանությունը որոշել դելիմիտացիայի գործընթացը սկսվել Տավուշի մարզից։

Անցորդներից մեկը այսպես պատասխանեց․ «Տեսանելի է, որ մեն ինչ հանձնում է, ստույգ չգիտեմ, բայց նրանից սպասելի է»,- ասաց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում