Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:30 11-03-2024

Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Համբուրգի խորհրդարանի փոխնախագահ Մարայկե Էնգելսի հետ

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը մարտի 11-ին Համբուրգ այցի շրջանակում հանդիպել է Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարայկե Էնգելսի հետ:

Հանդիպման առանցքում է եղել հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, այդ համատեքստում խորհրդարանական համագործակցության խորացումն ու ընդլայնման կարեւորությունը ոչ միայն դաշնային, այլ նաեւ երկրամասերի մակարդակով: Անդրադարձ է կատարվել քաղաքական եւ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում տիկին Էնգելսի խնդրանքով ներկայացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելուն ուղղված ՀՀ կառավարության իրականացրած հումանիտար ծրագրերը:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Համբուրգի հասարակական եւ սոցիալ-մշակութային կյանքում գերմանահայ համայնքի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը: