Ներքին 2 տարի առաջ - 23:53 07-03-2024

Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի նոր էսկալացիայի․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլը Հայաստանը դարձնում է ոչ թե Սիրիա, այլ ավելի վատ՝ Ուկրաինա։

Վերջին շրջանում բազմաթիվ գործիչներ մտահոգություն են հնչեցնում, որ թուրքական շահերի 5-րդ շարասյունը Հայաստանը փորձում է սարքել Սիրիա։

Երեւի նկատի ունեն պատերազմի թատերաբեմ դառնալու ռեալ հեռանկարը։

Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը հստակ քայլերով տանում է դեպի նոր էսկալացիայի։
Բայց ոչ թե դեպի Սիրիա, այլ դարձնում է Ուկրաինա։

Սիրիան պատերազմի ու աղետի ժամանակ ուներ լուրջ ու սառնասիրտ պետականամետ ղեկավար՝ Բաշար Ասադ, ով գրեթե կործանված երկիրը փրկեց դաշնակից ՌԴ-ի օժանդակությամբ։

Հայ ժողովրդի բախտը այդ առումով չի բերել։

Փաշինյանը նման չէ Ասադին, նա հիշեցնում է ավելի շատ Զելենսկուն։

Նրանց միավորում է ՌԴ-ի դեմ ատելությունը,Ադրբեչանի ղեկավարի նկատմամբ կառուցողական վերաբերմունքը եւ սերն ու խոնարհումը Արեւմուտքի եւ Թուրքիայի հանդեպ։

Նրանք երկուսն էլ հպարտ կոչերով բերում են նոր զոհեր ու տարածքային կորուստներ,որի վերջը չի էլ երեւում։

Հայաստանից ստանալ հակառուսական ու հակաիրանական պլացդարմ՝ սարքելով պալիգոն մեր հայրենիքը. սա է բրիտանա-թուրքական նախագիծը։

Թե չէ երանի չէ՞ր Սիրիայի հեռանկար լիներ, դա կնշանակեր պարտության էջի փակում ու պետության վերականգնում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում