Ուղիղ եթեր
Պոտենցիալը մեծ է. ՀՀ-ն արաբական աշխարհի հետ համագործակցությունը պետք է ընդլայնի
copy image url

Պոտենցիալը մեծ է. ՀՀ-ն արաբական աշխարհի հետ համագործակցությունը պետք է ընդլայնի

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:30 07-03-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայում տեղի գործարարների հետ հանդիպմանն իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից: Նա նշեց, որ ՀՀ-ն թիրախավորել է հատկապես ձմեռային զբոսաշրջության ոլորտը՝ Մերձավոր Արևելքի երկրներից զբոսաշրջիկներ ներգրավելու համար։

Փաշինյանը միևնույն ժամանակ եգիպտացի ներդրողներին հրավիրեց Հայաստան՝ մեր երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու նպատակով։

Oragir.News-ը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե հայ-եգիպտական տնտեսական փոխգործակցությունը հեռանկարայի՞ն է։ Ի պատասխան՝ Խաչատրյանը նշեց՝ եթե կան համագործակցության որոշակի եզրեր, ապա հնարավոր է, որ այդ համագործակցությունը լինի։

Տնտեսագետը նկատում է, որ նախորդող տարիներին այդ համագործակցությունն ավելի շատ եղել է Հայաստանի կողմից՝ զբոսաշրջային և այլ առումներով։ Նա այս համատեքստում չի բացառում նաև եգիպտական կողմի ակտիվացումը՝ նույն զբոսաշրջային ոլորտում։

«Զբոսաշրջությունը սովորաբար ռեվերս տարբերակով կարող է աշխատել. որքան նրանք են մեր հետ համագործակցում, նույն տրամաբանությամբ մենք կարող ենք իրենց հետ համագործակցել։ Պարզապես մեզ մնում է այդ եզրերը գտնել, կապերը հաստատել»,- կարծում է նա։

Հարցին, թե որքանով է Հայաստանի շուկան եգիպտացի ներդրողների համար գրավիչ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ յուրաքանչյուր շուկա իր յուրահատկություններն ունի, և առկա է հարմարվելու խնդիրը։ Նա նշեց, որ թեմայի վերաբերյալ վերլուծություններ չի արել, ուստի դեռևս չի կարող ասել, թե որքանով է այն հեռանկարային։

Անդրադառնալով Հայաստանի ու արաբական երկրների միջև առկա համագործակցության պոտենցիալին՝ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ արաբական աշխարհը շատ մեծ պոտենցիալ ունի, որի իրացման հետ կապված կարելի է ավելի շատ քայլեր ձեռնակել։ Նա հիշատակեց հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունների պոտենցիալը՝ նշելով այդ երկրի ունեցած հզոր տնտեսական ներուժը։

«Արաբական աշխարհի հետ այս համագործացությունը որքան կարող ենք պետք է ընդլայնենք՝ սկսած գիտականից, վերջացրած տուրիզմի, արդի տեխնոլոգիաներով, որոնցով նրանք գերազանցել են աշխարհի շատ հզոր երկրների։ Սկսած շինարարության ոլորտից վերջիններս շատ հզոր նախագծեր են իրականացնում, ուստի մենք նրանց փորձն ուսումնասիրելու և տեղայնացնելու կարիք ունենք»,- նշեց նա։

Տնտեսագետն ուշադրություն է հրավիրում նաև այն բանին, որ գործընթացից զգալի օգուտներ քաղելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են արաբական երկրները կարողացել իրենց նավթային ռեսուրսներն ու գիտական պոտենցիալը համադրել և նավթային կախվածությունից կտրվել։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանն այդքան ռեսուրսներ չունի, ուստի պետք է այլ մոտեցումներ ցուցաբերել.

«Այսինքն՝ այս տեսանկյունից պետք է հասկանալ, թե որքանո՞վ մեզ կհաջողվի այս ֆորմատով ու ունեցած ռեսուրսներով հասնել հաջողության։ Սա մի փոքր դժվար է ասելը, քանի որ վերջիններս այլ ռեսուրսներ կարողացան ներգրավել դրանց մեջ, բայց տեսնում ենք, որ իրենց թե՛ կլիմայական պայմաններն են անհարմար, թե՛տնտեսական առումով շատ դժվարություններ են ունենում, բայց ամեն դեպքում իրենց երկիրը կարողացան այնպիսի ռեսլերի վրա դնել, որը բավականին բուռն զարգացում ապահովեց»,- նկատում է նա։

Վիլեն Խաչատրյանը հավելեց, որ արաբական երկրների հաջողությունները զարմացրել է նաև ողջ համաշխարհային հանրությանը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել