Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 13:00 07-03-2024

Թուրքիան չի պայմանավորվում, այլ հրամայում է, Հայաստանն էլ անում է․ հարցում

Վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով հանդիպումներ են ունենում Թուրքիայի ղեկավար կազմի հետ։ Քննարկում ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Հանդիպումների ժամանակ քաղաքական գործիչները որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերում, սակայն, դրանք գործնականում չեն կիրառվում։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ըստ իրենց՝ ի՞նչ պայմանավորվածություններ չի կատարում Թուրքիան։

«Թուրքիան ի՞նչ պայմանավորվածություններ պետք է կատարի այս իշխանության հետ, որի պատճառով մենք ծնկի եկած ենք։ Ինչ ուզում ասում է, սրանք էլ անում են։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան ինչ-որ բան պայմանավորված կլինի, Թուրքիան թելադրում է Հայաստանը հլու հնազանդ կատարում է»,- ասաց հարցվածներից մեկը։

Մի կին էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ Թուրքիան իր պարտականությունները չի կատարում, սակայն Հայաստանի հրամայում է, որ պետք կատարենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում