Ինչպես սիրով խաբել ժողովրդին. ի՞նչ են սովորելու Նիկոլ Փաշինյանից
copy image url

Ինչպես սիրով խաբել ժողովրդին. ի՞նչ են սովորելու Նիկոլ Փաշինյանից

Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:07 03-03-2024
ՔՊ-ն կարիերիստների որջ է բացել։ Երիտասարդ ՔՊ-ականների կրտսեր քույր-եղբայրները կարող են այստեղ աչքի ընկնել։ Ի՞նչ են սովորելու երեխաները Նիկոլ Փաշինյանից։

Քաղաքական համակարգի անկատարության ու դեգրադացիայի պատճառներից մեկն այն է, որ կուսակցությունները չեն պատրաստում քաղաքական գործիչներ՝ պատգամավոր, նախարար, քաղաքապետ և այլն։ Ու երբ դառնում են իշխանություն, պարզվում է, որ նոր պաշտոնյաների մեծ մասը քաղաքականությունից բան չի հասկանում։ Տագնապալի է նաև այն, որ ամեն հաջորդ իշխանություն նախորդից ավելի անկիրթ է և անմակարդակ։ Նույնիսկ հակամշակութային կարծիք կար, թե քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք, գիտելիք, կրթություն պետք չէ։

2019-ի ԱԺ ընտրությունների արդյունքում «Իմ քայլի» 88 պատգամավորների մեծ մասը քաղաքականությունից հեռու էին, ինչպես խոզը մարզաձողից։ Այնպիսի հիմարություններ էին դուրս տալիս, որ դառնում էին ընդհանուր ծիծաղի առարկա։ Իսկ ՔՊ-ական կառավարության մի մասը նախկիններն էին, որովհետև ՔՊ-ն կադրեր չուներ։ Այսօր էլ պատգամավորների մոտ կեսը պասիվ կոճակ սեղմող է, քաղաքականապես տգետ։ Խոսողների մեծ մասն էլ անպատասխանատվության մարմնացումներ են։

Ողբերգական է իրավիճակը մարզերում։ Համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակների մեծ մասը գլխավորում են անկուսակցական թեկնածուները։ Համայքապետերի մեծ մասը լկտիաբար հայտարարում է, թե քաղաքականությամբ չի զբաղվում։ Նույնիսկ կուսակցություն կա, որի ղեկավարներն իրենց քաղաքական գործիչ չեն համարում։

ՀՀ-ում քաղաքական գործիչ կրթելու, քաղաքականության վերաբերյալ համակարգված գիտելիք փոխանցելու խնդիրն ուղեկցում է առաջին օրից։ 1994 թվականին Եվրոպական Միության ՏԱՍԻՍ ծրագրի տեխնիկական աջակցությամբ հիմնվեց Կառավարման ակադեմիան։ Այն զուտ կուսակցական դպրոց չէր, բայց քաղաքականությանն առնչվող գիտակարգեր էին կարդում։ Ցավոք՝ Կառավարման ակադեմիան քաղաքական գործիչների դարբնոց չդարձավ։ Շրջանավարտների չնչին մասն է քաղաքականությամբ զբաղվում։ Այս բացը տեսնելով, հանրապետականները 2016-ին, իշխանությունից հեռացվելուց 2 տարի առաջ, հիմնեցին «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը, որը չհասցրեց կայանալ, քանի որ Թավշյա հեղափոխությունից հետո երիտասարդ կարիերամոլները թռան ՔՊ։

Հիմա էլ ՔՊ-ն է բացել իր դպրոցը։ Այն անվանել է «Ժողովրդավարության դպրոց»։ Դասավանդելու են ՔՊ-ական պատգամավորներն ու կառավարության անդամները։ Մերօրյա կարիերամոլներն ուղիղ շփվելու են քաղաքականություն որոշողների, բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական օրակարգ և խոսույթ ձևավորողների հետ։ Հիմնավոր մտավախություն կա, որ այստեղ էլ քաղաքական գործիչ՝ պատգամավոր, նախարար, նույնիսկ համայնքապետ չեն կրթելու, քանի որ ՔՊ-ական միակ քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանն է, որը նույնպես դասավանդելու է։ Ի՞նչ կարող է կարդալ գիտական հոդված չգրած, ժողովրդին ու պետությանն աղետներ պատճառած մարդը։

Ակնկալվում էր, որ Փաշինյանը կարդալու էր «Իմ մեծ սխալները, որոնք հանգեցրին մեծ պարտությանն ու կորուստներին» վերնագրով դասընթացը, որպեսզի ՔՊ դպրոցի սաները չկրկնեն դրանք, եթե մի օր դառնան քաղաքականություն որոշող։ Սակայն մարտի 2-ին՝ դպրոցի հանդիսավոր բացման օրը, պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին բաժին է ընկել սոցիալիական հոգեբանության դասընթացը։ Հոռետեսները կարծում են, որ ուսանողները նրանից կսովորեն՝ ինչպես սիրով խաբել ժողովրդին, ստեղծել պատերազմի ռիսկեր, խուսափել քաղաքական պատասխանատվությունից, իսկ հետո բոլոր սխալներն ու մեղքերը բարդել սիրելի ժողովրդի վրա։

Պարզ ասած՝ կարիերիամոլներ բուծելն իմաստ չունի։ Անհրաժեշտ է քաղաքական գործիչներ կրթել, համակարգված գիտելիքներ փոխանցել, իրապես հարստացնել քաղաքական գործիչների բանկը, որպեսզի հաջորդ իշխանությունը մեծ սխալներ չանի, նոր աղետներ չբերի ժողովրդի գլխին, ինչպես ՔՊ-ն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:38 Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան
15:43 Սրտիդ ստենդները թող ամրանան սիրո գերդոզավորումից. Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին
12:45 Հայտնի է՝ ով էր ԱԺ դահլիճ մտնել փորձող տղամարդը
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
12:00 Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին ուղարկել են Երևան
12:14 Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին հրելու մասին
14:05 Իմ տանն էլ Մեծ Հայքի քարտեզը կա, կարող են մեղադրել միջազգային ահաբեկչության մեջ․ Գառնիկ Դանիելյան
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ