Հարցում 2 տարի առաջ - 17:30 02-03-2024

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է. հարցում

Փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը շուրջ 2 տարի պաշտոնավարելուց հետո Նիկոլ Փաշինյանին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

Չնայած Մարուքյանն իր ազատման վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր, որ ազատման պատճառը վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իրենց տեսլականների տարբերություններն են, այնուամենայնիվ նա չէր հստակեցրել, որ թե խոսքն ինչ տարաձայնությունների մասին է։ «Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»,- նշել էր նա։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց՝ ինչո՞վ Էդմոն Մարուքյանը աչքի ընկավ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան։

Մի կին մեր հարցին այսպես պատասխանեց. «Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում