Մամուլ 5 տարի առաջ - 09:04 10-07-2021

Ինչու Փաշինյանի հետ հանդիպմանը չկային Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը․ Ժողովուրդ

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ «ժողովուրդ» օրաթերթը նկատեց որ հանդիպմանը ներկա չէր Փաշինյանի հավատարիմ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ինչպես նաև արտախորհրդարանական ուժեր ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի ղեկավարներ Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը։

Մենք տեղեկացանք, որ Մարուքյանն ու Սարգսյանը հրավիրված են եղել հանդիպմանը, սակայն բացակայել են երկրում չլինելու պատճառով, իսկ, ահա, Ծառուկյանը Փաշինյանին հանդիպել էր ընդամենը մեկ օր առաջ և քննարկելու նոր թեմա, այսպես ասած, չի եղել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ որոշում է կայացվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ առաջին նիստն անցկացնել առաջիկայում։ Մենք տեղեկացանք, որ ուժերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել Փաշինյանի կառավարության հետ, պատրաստ են եղել յուրաքանչյուր տարբերակի քննարկման, սակայն առարկայական առաջարկ դեռ չի հնչել:

Իսկ, ընդհանուր առմամբ, Փաշինյանին հանդիպած, խորհրդարան չանցած ուժերը դեմ չեն եղել նմանատիպ ձևաչափով շարունակել համագործակցությունը, և հանդիպումներ հաճախ կլինեն։ Ամենահետաքրքիրն ու հիշարժանն, իհարկե, երեկվա հանդիպման մեջ Տիգրան Արզաքանցյանի ներկայությունն էր, որի հետ վարչապետի ԺՊ-ն քննարկել է մեր երկրի առջև առկա մարտահրավերների լուծումները. ինչպես կասեր Արզաքանցյանը, «Դոնթ վորի, բի հեփի…»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում