Երևան +21°
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 11:39 02-03-2024

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհամաձայնեցնի Ադրբեջանի հետ․ Էրդողան

Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հայտարարությունը նա հնչեցրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ՝ ասելով, որ «Ղարաբաղի հարցը լուծելուց» հետո կշարունակեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Մենք կշարունակենք հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ»,- հայտարարել է Էրդողանը։