Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:20 01-03-2024

Վարդերի Վարդանը և գարնան առաջին օրը

Այսօր մարտի 1-ն է՝ գարնան առաջին օրը։ Շատ ծաղկավաճառներ այսօր դուրս են գալիս փողոց և վաճառում իրենց ծաղիկները։

Oragir.News-ը այսօր շրջեց Երևանի փողոցներով՝ տեսնելու ծաղկավաճառներին և նրանց աշխատանքը։

Շատերը մշտապես դուրս են գալիս փողոց՝ վաճառքի, շատերն էլ՝ հատուկ օրերին են անցնում փողոցում ծաղիկ վաճառելու աշխատանքին՝ ելնելով այդ օրերի հաջող առևտրից։

Մեր զրուցակից Վարդերի Վարդանը արդեն 20 տարի է, ինչ գալիս է Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկ և վաճառում ծաղիկներ։ Ամեն օր աշխատում է, բայց նշում է, որ գարնան առաջին օրը վաճառքը միշտ ավելի շատ է։

Նրա խոսքով՝ իրենից ամենաշատը ծաղիկներ են գնում կանայք։ Վարդանը միայնակ չէ, նրա հետ են իր երկու երեխաները, որոնք տոնական օրերին գալիս և օգնում են հայրիկին ծաղիկ վաճառել։

Առաքման հնարավորություն ունի՝ իր անձնական մոտոցիկլետով ծաղիկներ է առաքում՝ հիմնականում ցերեկային ժամերին։

Հարցին, թե թույլ տալի՞ս են՝ դրսում իր աշխատանքը կատարի, թե՞ արգելքներ կան, պատասխանեց, որ արգելք չկա։ Առևտրից գոհ է, ունի իր մշտական գնորդներին։

Ասում է, որ իր աշխատանքն իր համար սիրելի է, և երբեք չի հոգնում դրանից, ուրիշ որևէ աշխատանքով չի ցանկանա փոխել, ընդհակառակը՝ մեծ հաճույքով է զբաղվում դրանով։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում