Ներքին 2 տարի առաջ - 17:40 29-02-2024

Մեր բարևին չէր պատասխանում նախկին տնօրենը. մեր ուզածին կհասնենք. աշակերտ

Ինչպես արդեն հայտնել ենք, Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոցում դասադուլը շարունակվում է։ Աշակերտները, ծնողները և ուսուցչական անձնակազմը պայքարում է նախկին տնօրենի հնարավոր վերընտրման դեմ։

Oragir.News-ը լսեց նաև աշակերտների պարզաբանումը։ Դպրոցի 9-րդ դասարանի աշակաերտուհի Նարե Սերոբյանը մեզ հետ զրույցում պատմեց նախկին տնօրենի վարքագծի և նրան փոխարինած ժամանակավոր պաշտոնակատարի մասին։

«Մենք ժամանակավոր պաշտոնակատարի հետ արդեն ընտելացել ենք։ Իր պաշտոնավարման ընթացքում կարողանում էինք դպրոցում հանգիստ շնչել, քայլել, պատուհաններ բացել, պաստառներ պատրաստել։ Իսկ Նաիրա Հարությունյանի ժամանակ վատ էր։ Նա գալիս ու պոկում էր դրանք։ Նույնիսկ մեր բարևին չէր պատասխանում։ Մենք իրեն բարևում էինք, ինքը պարզապես աչքերը ոլորում էր մեզ վրա։ Այդ պատճառով էլ երեխաները չէին ուզում գալ դպրոց։ Երբ երեխաները հիվանդ էին ու բացակայում էին, նա ասում էր՝ եթե մի անգամ էլ բացակայեք, ոստիկան կուղարկեմ ձեր տուն։ Երբ մենք սխալ բան էինք անում, նոր տնօրենը մեզ բացատրում էր այդ սխալը, ոչ թե ընկեր Հարությունյանի նման «մուննաթ» էր գալիս մեզ վրա, կամ սպառնում, որ ոստիկանություն կդիմի»,- նկատեց աշակերտուհին։

Նրա խոսքով՝ հին տնօրենը չի խոստանում վարքագծի վերանայում։ Նույնիսկ եթե խոստանա, աշակերտներն այլևս չեն հավատա այդ խոստմանը, քանի որ միշտ ասել ու չի արել։

«Մենք կհասնենք մեր ուզածին»,- եզրափակեց Նարե Սերոբյանը։

Հիշեցնենք, որ Նաիրա Հարությունյանը շուրջ 10 տարի այդ դպրոցի տնօրեն է աշխատել։ Ժամկետը լրանալուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմինե Դալլաքյանը։ Ներկայում Նաիրա Հարությունյանը կրկին փորձում է վերընտրվել դպրոցի տնօրենի պաշտոնում, որն էլ դարձել է դասադուլի պատճառ։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև