Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 18:45 27-02-2024

Կապերի խորացում և ամրապնդում. հայ-հունական ռազմական փոխգործակցությունը հեռանկարային է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան: Այցի շրջանակում նախատեսված են Փաշինյանի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:

Հատկանշական է, որ Հայաստանը վերջին շրջանում սերտացնում է հարաբերություններն արևմտյան երկների հետ, ինչպես նաև նրանցից սպառազինություն է ձեռք բերում, որը տարբեր գնահատականների է արժանանում։

Oragir.News-ը ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանից հետաքրքրվեց, թե հայ-հունական ռազմական փոխգործակցությունը հեռանկարայի՞ն է։ Արզումանյանը մեր հարցին դրական պատասխանեց՝ հիշեցնելով, որ հայ-հունական ռազմական հարաբերությունները մեկնարկել են դեռևս 1990-ական թվականներին, ուստի անհրաժեշտ է դիտարկել դրանց ոչ թե կայացումն, այլ հետագա խորացումն ու ամրապնդումը։

«Հեռանկարներ իհարկե՛ կան, սակայն հայկական կողմը պետք է պատրաստ լինի այդ համագործակցության խորացմանը»,- ասաց նա։

Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է Հունաստանից սպառազինություն գնել, ինչպես դա անում է օրինակ Ֆրանսիայի դեպքում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ռազմական փոխգործակցության խորացման համատեքստում պետք չէ միայն սպառազինությունների ձեռքբերումը դիտարկել։ Ըստ նրա՝ ռազմական անվտանգության ապահովման մասով կան բազմաթիվ ուղղություններ, որոնք անհրաժեշտ է զարգացնել։

Փորձագետն այս համատեքստում կարևորեց հատկապես ռազմական կրթության, պատրաստության, ինչպես նաև ուսումնական հաստատությունների միջև հարաբերությունների խորացումը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև խորացնել հարաբերությունները երկու երկների պաշտպանության նախարարությունների միջև։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերությունների և համագործակցության խորացմանը՝ Հրաչյա Արզումանյանն ընդգծեց, որ պետք չէ շտապել, հայտարարություններ անել և դրանցով հասարակությանը լարել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է հանգիստ աշխատել ու ավելացնել այն երկների քանակը, որոնց հետ Հայաստանն ունի լավ հարաբերություններ, այդ թվում ռազմական բնույթի։

Ռազմական փորձագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ՆԱՏՕ-ի երկրների հետ ռազմական փոխգործակցության խորացումը հաջորդ աստիճանն է, որին ՀՀ-ն կհասնի, կամ չի հասնի։ Նա միևնույն ժամանակ կարծում է, որ Հայաստանն այսօր պարտավոր է խզել իր ռազմական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև կապեր հաստատել այլ ուժային կենտրոնների ու երկների հետ. «Այդքանը եթե անենք, բավական է»։

Ճշտող հարցին, թե Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունների խզումը վտանգավոր չի՞ լինի Հայաստանի համար՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ իհարկե վտանգավոր կլինի, սակայն այդ կապերը պահպանելն ավելի վտանգավոր է։ Նրա համոզմամբ՝ ընտրությունը ոչ թե լավի ու վատի միջև է, այլ երկու վտանգավորի, որոնցից անհրաժեշտ է ընտրել պակաս վտանգավորը։

Հրաչյա Արզումանյանը հավելեց՝ Ռուսաստանի հետ ռազմական կապերը պարզապես քայքայիչ են ու գոյաբանական սպառնալիք՝ հայ ժողովրդի ու հայկական պետականության համար։ Նա կարծում է, որ եթե Հայաստանը ցանկանում է մնալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ապա պետք է այդ խնդիրը լուծի։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի