Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:40 27-02-2024

Վարորդների տուգանքը 2-րդ գիծ կագնելու համար կմեղմվի. ոչ թե 0.5, այլ 0.25 բալ կհանվի

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վարորդները շուրջ 3 ամիս կարող են օգտվել խախտումների համար ստացված տուգանքների բոնուսներից։ ՀՀ Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` 2-րդ ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների մասին» և հարակից օրենքներում նախատեսված փոփոխությունների փաթեթը։

Այս փոփոխություններով նախատեսվում է բոնուսային համակարգ` 20 տոկոս զեղչ, եթե տեսալուսանկարահանող սարքերի խախտումների ծանուցումը վարորդը ստանա էլեկտրոնային եղանակով։
Բացի այդ, Սարգսյանը ներկացրեց 1-ից 2-րդ ընթերցում կատարված մի շարք այն հիմնական փոփոխություններ, որոնց մեջ ներառվել են նաև ընդիմության առաջարկները։

«Բոնուսային այս համակարգը ուժի մեջ է մտնելու մայիսի 1-ից, այլ ոչ թե հուլիսի 1-ից։ Այս փոփոխությունները վերաբերելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցած իրավախախտումներին։ Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումների դեպքում, եթե վարորդը մուծում է տուգանքի 50 տոկոսը ու եթե գործը նաև ԴԱՀԿ–ում է գտնվում, նաև` կատարողական ծախսը, ապա այս դեպքում վճարման պարտավորությունն ամբողջովին կհամարվի կատարված»,- ընդգծեց փոխնախարարը։

Նա ևս մեկ անգամ նշեց, որ այս բոնուսից քաղաքացիները կարող են օգտվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միայն երեք ամսվա ընթացքում։

Ինչ վերաբերում է կողային ապաիկների լուսաթափանցելիությանը, ապա, ըստ նրա` եթե արարքը մեկ տարվա ընթացքում կատարվում է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, ապա այս դեպքում նախատեսվում է տուգանք` նվազագուն աշխատավարձի 29-պատկի չափով և տուգանային միավորի դեպքում` 2 միավոր։ Այսինքն, առաջին խախտման դեպքում բալային համակարգ չի կիրառվի, սակայն 2-րդ խախտման դեպքում կհանվի միանգամից 2 բալ։

Ինչ վերաբերում է խնդրահարույց մեկ այլ կետի` 2–րդ գիծ կանգնելու դեպքում միանգամից 0.5 միավոր հանելուն, որը հիմնականում վերաբերում է տաքսու վարորդներին, ապա օրենքի փոփոխություններով նախատեսվում է հանել միայն 0.25 միավոր, որպեսզի տաքսու վարորդները չզրկվեն վարորդական իրավունքից։

«Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին` առավելագույնս դրականը քաղել այս նախագծից և բացասական պրակտիկա չձևավորել»,- հատարարեց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել